Հայրենիքը ոմանք սիրում են իրենց աշխատասենյակի մեծությամբ. Կարեն Հովհաննիսյան
ՀասարակությունՌազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայրենիքը ոմանք սիրում են իրենց աշխատասենյակի մեծությամբ, ոմանք՝ խրամատի լայնությամբ։
Ոմանք սիրում են իրենց բազկաթոռը, ոմանք՝ աթոռի տակի հողը։ Հայրենիքը ոմանք սիրում են խոսքով, ճոռոմ-ճոռոմ խոսելով, ոմանք՝ կյանքով, պատվով, առողջությունով։ Ոմանք սիրում են աշխատավարձի չափով, որից մի լումա չի ծախսվում հանուն Հայրենիքի, ոմանք էլ աշխատավարձն են զոհում հանուն Հայրենիքի և Հայրենիքի նկատմամբ սերը անգնահատելի համարում…
Ոմանք ամենաշքեղ ամենագնացներով են Հայրենիքը սիրում, ոմանք՝ բատինկայով, չոր ու ցեխոտ բատինկայով, քանի որ այդ բատինկան է մեր Հայրենիքը լայնացնելու։ Ոմանք Հայրենիքը սիրում են այն քարտեզով, որը դրված կամ կախված է իրենց շքեղ աշխատասենյակում, իսկ ոմանք այդ քարտեզն են գծում՝ այդ կերպ իրենց սերը արտահայտելով առ Հայրենիք։
Ավելին՝ այստեղ