Հերթը հասավ նրանց
Քաղաքականություն2017-ի հունվարից հետո կառավարության կազմում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ասում են` պաշտոններին հրաժեշտ են տալու ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ու Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Կարեն Կարապետյանի ու Շաբոյանի ջրերը մի առվով չեն հոսում դեռ այն ժամանակվանից, երբ Կարապետյանը նշանակվեց վարչապետ: Ըստ լուրերի` Շաբոյանը շարունակում է պաշտոնավարել, քանի որ նրա հովանավորյալը ՀՀ նախագահն է: Համաձայն շրջանառվող այլ լուրերի, վարչապետը դրել է նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի պահանջը, որը բավարարել է Սերժ Սարգսյանը: Պատճառն այն է, որ Վերահսկիչ պալատը խախտումներն արձանագրել է, բայց դրանց ընթացք չի տվել: Վերջին օրերին էլ Զաքարյանի անվան հետ կապված հողատարածքների բացահայտումներ եղան: ՎՊ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներն են դաշնակցական Արա Նռանյանը, էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանը: