Սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը (լրացված)
Աշխարհ- Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մահափորձ է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի դեմ: Ինչպես հայտնում է Hurriyet-ն, անհայտ անձը կրակել է Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ընթացքում:
Կարլովից բացի վիրավորվել է ևս մի քանի հոգի:
Դիվանագետը հոսպիտալացվել է Թուրքիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: - ՌԻԱ-Նովոստիի փոխանցմամբ, դեսպանը քիչ առաջ մահացել է։