Գվարդիոլա․ Ման․ Սիթին գերազանց մրցաշրջան անցկացրեց
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է իր թիմի խաղը ՉԼ եզրափակչում, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց «Չելսիին»։
«Այս մրցաշարում հիանալի թիմեր կան, որոնք 60 տարվա ընթացքում այն հաղթել են 4, 5, 6 անգամ։ Առաջին կեսում կարող էինք մի քիչ ավելի լավ խաղալ, բայց սա մեր առաջին եզրափակիչն էր։
Նրանք մեկ պահ ունեցան։ Մենք պաշտպանությունում լավ խաղացինք, հարձակման գծում շանսեր ունեցանք։ Չօգտագործեցինք դրանք, ու «Չելսին» հաղթեց։ Մենք լավ խաղացինք դժվար թիմի դեմ։ Գերազանց մրցաշրջան ստացվեց։ Տխուր է, որ Չեմպիոնների լիգայում պարտվեցինք։
Առաջին կեսի ավարտին մի փոքր պասիվ էինք։ Թիմը լավ խաղաց, բայց սա ՉԼ եզրափակչում մեր առաջին խաղն էր։ Շնորհավորում ենք «Չելսիին» հաղթանակի առթիվ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Marca-ն։