Ինչ է պատմում դպրոցի տնօրենը երեխաներին խեղդամահ արած ուսուցչուհու մասին
Ամենաընթերցված- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Արդեն հայտնել էինք, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այգեստան թաղամասում հայտնաբերվել է 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը՝ կախված վիճակում, իսկ կողքին՝ մահճակալի վրա, երկու երեխաների դի: Լոռու մարզի Սարալանջ համայնքի ղեկավար Արթուր Սարոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մարինե Հովհաննիսյանն աշխատել է Սարալանջի միջնակարգ դպրոցում, որպես քիմիայի ուսուցչուհի: «Հեռվից մի անգամ տեսել եմ, չեմ ճանաչում»: ArmLur.am-ը զրուցեց նաև Սարալանջի միջնակարգ դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանի հետ: Վերջինս ասաց, որ այս պահին շոկի մեջ են գտնվում. «Ինքը շատ կիրթ, շատ խելացի անձնավորություն է եղել: Չգիտեմ: Ընդունվել է որպես ուսուցիչ` մրցույթով, օգոստոսի 23-ին: Ուներ երկու երեխա: Ես գիտեմ, որ ամուսնալուծված էր»:
Լիդա Եղիազարյան Armlur
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram