Լիլիթ Մակունցը չգիտի, թե ինչպես է սահմանների վերաբերյալ առաջարկը ծնվել Նիկոլ Փաշինյանի մոտ
Քաղաքականությունրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստում առաջարկ արեց սահմանային լարվածությունը վերացնելու համար: Նա մասնավորապես առաջարկում է երկու կողմից հայելային կերպով զորքերը հետ քաշել, այդ հատվածում դիտորդներ տեղակայել մինչև սահմանը որոշելը:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներն իմքայլական պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ինչպես է ծնվել այդ առաջարկը, ում հետ խորհրդակցության արդյունքում, թե դա միանձնյա որոշում է:
Լիլիթ Մակունցն ասաց, որ գաղափարը հնչեցնելուց առաջ դրա մասին տեղեկացրել է համապատասխան կառույցների ղեկավարներին, որոնց կողմից առաջարկություն չի եղել:
Ավել տեղեկատվություն Մակունցը չունի: