Հայերեն


«Քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության հաստատման, փոխըմբռնման հետ կապված հույսեր են կապում Գագիկ Ծառուկյանի հետ». Ազարյան

Հասարակություն

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու շաբաթից մի քիչ ավելի ժամանակ, մինչ դրանց անցկացումը տարբեր կազմակերպություններ սոցիոլոգիական հարցումների միջոցով փորձում են պարզել, թե քաղաքական որ ուժերն են տեղ ունենալու ապագա խորհրդարանում:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ենոք Ազարյանը նշում է՝ այս օրերին շատ կազմակերպություններ են սոցիոլոգիական հարցումներ իրականացնում, երբեմն այս գործընթացներն իրենց մեջ սուբյեկտիվ տարրեր են պարունակում: «Օրինակ՝ որոշ քաղաքական ուժեր, կազմակերպություններ կարող են հետապնդել որոշակի շահեր, հետևապես ամեն անգամ չէ, որ կարող ենք տեսնել օբյեկտիվորեն արտացոլված իրական պատկերը: «Բիզնես-դիալոգն» իր ռուս գործընկերների հետ սոցիոլոգիական հետազոտություններ է կատարել ընտրություններին ընդառաջ։ Մենք դիտարկել ենք ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական հնարավոր գործընթացները: Բացի դա, կիրառել ենք տարբերվող մեթոդաբանություն»,-լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնում Ազարյանը:

Նշում է՝ իրենք իրականացրել են լրիվ այլ մեթոդաբանությամբ հարցում՝ առավել օբյեկտիվ պատկեր ստանալու համար: «Լրատվամիջոցները կամ կազմակերպությունները հարցումներ իրականացնելիս հետևում են տարիներ ի վեր հաստատված չափանիշներին: Գաղտնիք չէ, որ մեր անցկացվող հարցումների ժամանակ առաջ է մղվում անձնավորումը: Բայց մենք կարծում ենք, որ առաջնային պետք է լինի հարցը, խնդիրը, դրանից հետո միայն անձը: Բոլորիս առջև ծառացած խնդիր կա, ովքե՞ր են լուծելու այդ հարցերը: Հարցումներ իրականացնելիս քաղաքացիներին տեղեկացնում են, որ մասնակցելու են այս մարդիկ, նշում են նրանց  անունները, հետո հարցնում են, թե ում է քաղաքացին տալու իր ձայնը: Անցկացվող հարցումների ժամանակ հնչեցվում է կուսակցության կամ քաղաքական ուժի առաջնորդի անունը և հարց է ուղղվում՝ ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին: Տպավորություն է, թե ընտրվելու դեպքում միայն այդ անձը պետք է լուծի առաջացած խնդիրները: Տեսեք՝ այս ընտրություններին մասնակցելու է 23 կուսակցություն և 4 դաշինք: Մենք ասում ենք, որ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն քաղաքական բոլոր ուժերի համար, բայց երբ հարցումներ ենք իրականացնում, որոնց ժամանակ շեշտը դնում ենք անձերի վրա, այդ դեպքում անհավասար պայմաններ ենք ստեղծում հատկապես նոր ձևավորված կուսակցությունների համար, այնպես պետք է անել, որ նրանց դեպքում հակաքարոզչություն չլինի»,-նշում է Ազարյանը: Ընդգծում է՝ անձնավորման հետ կապված լավագույն օրինակը ներկայումս Նիկոլ Փաշինյանն է, Հայաստանի կառավարության պարագայում ամբողջությամբ շեշտադրումը դրված է նրա անձի վրա՝ որպես վարչապետի, իսկ կառավարության մյուս անդամներին քաղաքացիներից շատերն անգամ չեն ճանաչում:

Ազարյանն ասում է՝ իրենց կողմից իրականացվող հարցման հիմնական շեշտադրումը դրվել է երեք հարցի վրա՝ ներքին և արտաքին անվտանգություն, սոցիալական արդարություն, աշխատանք և արժանապատիվ կյանք: «Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանալ, որ գործ ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության հետ: Ներքին անվտանգությունը համերաշխության գաղափարն է: Ընդ որում՝ ներքին և արտաքին անվտանգությունը սերտորեն կապված են իրար հետ: Որքան լարումը մեր երկրում մեծանում է, այնքան ադրբեջանցիները սկսում են հատել մեր սահմանները և առաջ գալ, ուստի կարևոր է երկրի ներքին անվտանգության կայացումը: Հաջորդիվ կարևոր է սոցիալական արդարության գաղափարը: Երրորդ՝ քաղաքացիները պետք է ապահովված լինեն աշխատանքով և կարողանան հոգ տանել իրենց ընտանիքների մասին: Մեր հարցման ընթացքում առանձնացրել էինք այս երեք գերակա ուղղությունները: Հաջորդիվ մեր քաղաքացիներին հարցնում ենք՝ որն է այն քաղաքական ուժը կամ անձինք, որոնք պետք է լուծում տան այս ոլորտներում առաջացող խնդիրներին, ձեզ ապահովեն աշխատանքով, արժանապատիվ կյանքով և այլն»,-ընդգծում է իրավաբանական գիտությունների դոկտորը:

Այնուհետև Ազարյանը նշում է, թե որն է այն քաղաքական  ուժը որն իրենց հարցման արդյունքում առավելագույն ձայնն է հավաքել, ընդ որում՝ պարզաբանում է, թե ինչու է միայն ամենաշատ ձայն հավաքած ուժի անունը հրապարակում: «Մտավախություն կա, որ եթե հրապարակենք բոլորի անունները, դա կարող է որպես հակաքարոզչություն դիտարկվել քաղաքական որոշ ուժերի և անհատների նկատմամբ: Վերադառնալով հարցումների արդյունքներին: Հարցմանը մասնակցած քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության հաստատման, փոխըմբռնման հետ կապված հույսեր են կապում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, նա շփվում է մարդկանց հետ, հոգատար է, իսկ մեր ազգը, ինչ խոսք, հուզական է, և սա նրա համար կարևոր նշանակություն ունի: Աշխատանքի և արժանապատիվ կյանքի ապահովման դեպքում ևս սլաքները լավ իմաստով ուղղվում են դեպի ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը: Գագիկ Ծառուկյանն իր ստեղծած աշխատատեղերով և գործունեությամբ առաջատարն է: Մարդիկ հույս ունեն, որ նա նոր ներդրումներ կանի, աշխատատեղեր կստեղծվեն: Մարդկանց հուզում են սոցիալական հարցերը, նրանք տեսնում են այն աջակցությունը,որ տարիներ ի վեր ցույց է տվել ԲՀԿ-ն՝ ի դեմս նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Մարդիկ տեսնում են, որ նա այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատեղեր է ստեղծել, ներդրումներ կատարել տնտեսության մեջ: Նրանց համար կարևոր է ներքին կայունությունը, իսկ ԲՀԿ առաջնորդը շփվում է մարդկանց հետ, տարիներ շարունակ եղել է մարդկանց կողքին և իր կերպարով կարող է ապահովել ներքին կայունություն ու անվտանգություն: Այսպիսով՝ ամփոփելով նշեմ, որ Երևանում և մարզերում իրականացված հարցման արդյունքում 1117 հարցվողներից  409 քաղաքացի իմ նշած հարցերի շրջանակում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը»,-ասում է Ազարյանը: Կրկին ընդգծում է՝ մյուս կուսակցությունների մասով տվյալներ չեն հրապարակում, քանի որ քաղաքական որոշ ուժերի դեպքում թվերը բավականին փոքր են, իսկ դա նախընտրական այս շրջանում կարող է դիտարկվել որպես հակագովազդ:

Լուսինե Առաքելյան

Բա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարարՍտախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՌաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը Հայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՀայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըՊետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԹարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԱյսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանՕլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը 20% էժան դեղորայք բոլորի համար. Անդրանիկ Գևորգյան Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Երկիրը ֆեյսբուքով է ղեկավարում. Արշակ Կարապետյան Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Անհրաժեշտ է բարձրացնել և ինդեքսավորել բոլոր ուսուցիչների աշխատավարձը․ Ատոմ ՄխիթարյանԴատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումներըԿարգավորվող գունային թափանցիկ արևային մարտկոցը նախատեսված է ճկուն մակերեսների համար Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Ժողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ «Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ Նարեկ Կարապետյան Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ» ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ» «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ» Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ» Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ» Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ» Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր Ավետիսյան
Ամենադիտված