Ռուսական գողական աշխարհի նոր հնարավոր առաջնորդի անունը հայտնի է
ԱշխարհԼեհաստանից արտաքսումից հետո օրենքով գող Օլեգ Պիրոգովը, ով քրեական աշխարհում հայտնի է Ցիրկաչ անունով, կարող է դառնալ ռուսական գողական աշխարհի նոր առաջնորդը: Այս մասին հայտնում է Պրայմ Կրայմը:
Նշվում է, որ օրենքով գողը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, Լեհաստանը նրան Ռուսաստանին հանձնել է մայիսի 26-ին:
Պիրոգովը մեղադրվում է օրենքով գող լինելու ու սպանություններ պատվիրելու մեջ:
Էքստրադիցիայից հետո նա իրավապահներին հաստատել է, որ օրենքով գող է:
Ինչպես գրում է Պրայմ Կրայմը, այդպիսով նա հայտ է ներկայացնելու դառնալու ռուսական քրեական աշխարհի նոր առաջնորդը: