Հայերեն

Որոնք են ընտրությունների հնարավոր ելքերը

Քաղաքականություն

Այս ընտրությունների սոցիոլիոգիան էապես տարբերվում է նախորդներից. հիմա ընտրության հարցը սարսափելի պարզ է՝ վերելքի հնարավորությո՞ւն, թե՞ չդադարող պարտություն։ Բայց նույնիսկ նման հարցադրումն ունի կողմնակիցների ճամբարներ։

Ընդ որում, մի դեպքում հաղթելու են բոլորը, իսկ պարտության դեպքում պարտվելու են բոլորը։

Բոլոր հարցումներով՝ առկա է չկողմնորոշված շատ մեծ զանգված։

Հայաստանում առկա են հանրային տրամադրությունների թափառող հոսանքներ՝ Սյունիքից Տավուշ, Մեղրիից Լոռի, Սև լճից՝ Հյուսիսային պողոտա։ Սա 2018-ի էմոցիաների, մեծ սպասումների, այդ սպասումների փլուզման, 2020-ի ողբերգության արդյունքում հանրային շոկի հետևանքն է։ Պետք է արձանագրել՝ հայ ժողովուրդը գտնվում է շոկի մեջ։

Այս պայմաններում անհրաժեշտություն կա՝ առավելագույնս պարզեցնել ընտրության հարցը, այն դարձնել մատչելի՝ բոլոր խավերի և բոլոր ընտանիքների համար։

Այսօր Հայաստանում գործում են անհատական և կոլեկտիվ հոգեբանության բոլոր վտանգավոր մեխանիզմները։ Իռացիոնալը և սեփական արարքների հանդեպ անհաշվետվողականությունը ծայրահեղ սուր խնդիր է։

Նիկոլի համար գառ մորթող Ակունքի գյուղացին չի կարող բացատրել իր արարքը, նույնիսկ՝ սեփական ինտելեկտի սահմաններում, Ռինդի ուսուցիչը և ծնողը, որոնք երեխաների ձեռքը բռնած ծափահարում են Նիկոլին, չեն կարող բացատրել իրենց արարքը, նույնիսկ Մակունցը, որի հրահանգով մի վագոն ուսապարկ հոտնկայս սկսեց ծափահարել ամեն ինչ պարտված, ամեն ինչ զոհած Նիկոլին, չի կարող բացատրել իր արարքը, որովհետև թե´ ոչխարամորթը, թե´ ուսուցիչը, թե´ Մակունցը այլ միջավայրերում այլ վարքագիծ են դրսևորում՝ գրեթե հակառակ։

Մեկ հաղթանակ, մեկ պարտություն

Հայաստանում առկա է պարտության էջը փակելու անհուսություն։ Մարդիկ չեն հավատում, որ այս էջը հնարավոր է փակել, որ սա ունի վերջ։ Նա, ով կարողացավ լայն շերտերի մոտ կոտրել անհուսության գաղափարը, նա, ով կարողացավ համոզել, որ հնարավոր է փակել պարտության էջը, նա էլ կարձանագրի իր հաղթանակը։ Իմ խորին համոզմամբ՝ հաղթանակ պետք է արձանագրել ընտրության օրից շատ ավելի վաղ։ Դա շատ իրական է, բայց դրա համար պետք է գիտակցել և բացատրել, որ դա լինելու է ոչ թե իքս անձի, դաշինքի, այլ՝ բոլորի հաղթանակը։ Եվ հաղթանակից օգտվելու են թե´ Գեղարքունիքի ոչխար մորթողը, թե´ Ռինդի ուսուցիչը, թե´ Մակունցը։
Իսկ պարտության էջը չփակելը նշանակում է բոլորիս պարտությունը։
Պետք է արժանապատիվ խաղաղության և անվտանգության գաղափարները մտցնել յուրաքանչյուրի տուն, յուրաքանչյուրի միկրոմիջավայր։

Կհաղթի արդյո՞ք պարտությունը

Ընտրությունները կավարտվեն հետևյալ թեկնածուներից մեկի հաղթանակով.

1. Կհաղթի պարտությունը։ Սա նշանակում է, որ կլինենք այն զարմանալի ժողովուրդը, որը կողմ է քվեարկում իր պարտությանը։ Չի փակի պարտության էջը։ Սա կլինի ժամանակակից հայ հասարակության ինքնապահպանման բնազդի, պետության ընկալման պարտությունը։

2. Կհաղթի Ալիևը։ Դա կարձանագրվի ընտրողների՝ տանը մնալու դեպքում՝ անկախ պատճառաբանությունից՝ անտարբերությունից մինչև լավ թեկնածու չտեսնելը։ Կարձանագրվի, որ այսքանից հետո հայ հասարակությունն անտարբեր է իր ապագայի հանդեպ և չի հասկանում ռիսկերը։ Ալիևն անմիջապես կֆիքսի հայ ժողովրդի անկենուսանակությունը ու ավելի մեծ թափով կսկսի իրականացնել իր ծրագրերը։

3. Կհաղթի վերելքի հույսը։ Եթե ընտրությունների միջոցով հասարակությունը որոշում է փակել պարտության էջը, ապա դա ուղիղ ուղերձ է հայկական աշխարհին ու միջազգային հանրությանը։ Սկսում ենք պետության վերելքը՝ դժվար ու աշխատատար մի ճանապարհ, որը ենթադրելու է բոլոր կարող ուժերի մասնակցություն, վերաիմաստավորումներ և էլիտաների սահուն փոփոխություն։

Սրանք ենք ընտրությունների հնարավոր ելքերը։ Բայց կա նաև 4-րդ տարբերակը. հաղթանակը միառժամանակ կհետաձգվի։ Սա կլինի այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքում տարբեր պատճառներով չհաջողվի ձևավորել նոր էֆեկտիվ իշխանություն։ Այս տարբերակի դեպքում սրընթաց կձևավորվի նոր իշխանության պահանջ։ Հաշվված ամիսների ընթացքում։

Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ

Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքները
Ամենադիտված