Գողացել են Անժելա Նալբանդյանի ավտոմեքենայի համարանիշները /լուսանկարներ/
ՀասարակությունԳողացել են «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ փոխնախագահ Անժելա Նալբանդյանի ավտոմեքենայի համարանիշները: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում:
«Էս ա ձեր պահած երկիրը: Խուլիգանության, մարդասպանության, հանցագործությունների դեմն առնել էլ չի լինում: Բոլորիդ ժամանակը հերթով գալու է:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia քաղաքում արդեն հարյուրավոր նման դեպքերի մասին լսել էի, հերթը ինձ էլ հասավ: Դուք ինչո՞վ եք զբաղված»,-գրել է նա՝ հրապարակելով լուսանկարներ:


