Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Բելգիայից
ՔաղաքականությունՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
Մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու դարավոր մշակութային կապերն ամուր հիմք են ծառայում միջպետական բազմաբնույթ հարաբերությունների զարգացման համար:
Առանձնահատուկ կարևորելով Իտալիայի հետ փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված բարձր մակարդակի երկխոսությունը՝ լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:
Ավելին՝ այստեղ