Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի երկու հայց է ներկայացրել
ՔաղաքականությունՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։
Հարկ է նշել, որ այս պահին Դատական տեղեկատվական համակարգում, նույն որոշման վերաբերյալ երկու հայց է ներկայացված։
Դրանցից մեկի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ից պահանջում է անվավեր ճանաչել 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշումը։
Մյուս հայցով՝ Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ից պահանջում է առոչինչ ճանաչել նույն՝ 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշումը։
Իրավաբան.net-ը կապ հաստատեց փաստաբան Արամ Վարդևանյանի հետ։ Նա նշեց, որ թեմայի հետ կապված ավելի ուշ մեկնաբանություն կտա։
Հավելենք, որ երկու գործն էլ գտնվում է դատավոր Լիանա Հակոբյանի վարույթում։
ԿԸՀ-ի մայիսի 31-ի 108-Ա որոշման մեջ նշվում է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է որպես ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածու Կենտրանական ընտրական հանձնաժողովը գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
Ավելին՝ այստեղ