Հայերեն


Պաշտոնյաներ են ձերբակալվել /տեսանյութ/

Հասարակություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով  կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձանց և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից կաշառք, ինչպես նաև ապօրինի վարձատրություն տալու և ստանալու դեպքեր:

Այսպես.

Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Մ-ն, զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության բաժնի ղեկավարի պաշտոնը, տեղեկանալով քաղաքացի Ս.Ս-ի կողմից առանց բժշկասոցիալական օբյեկտիվ փորձաքննության և պատշաճ բժշկական հետազոտման իրականացման, անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում երրորդ խմբի հաշմանդամության կարգ ստանալու ցանկության մասին, որպես հանձնաժողովի ղեկավար վերջինիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց ու օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, առանց խոչընդոտների հաշմանդամության երրորդ կարգ տրամադրելու դիմաց պահանջել և ստացել է կաշառք։

Պաշտոնատար անձը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի մարտի 10-ին շահառուին ենթարկել է կրկնակի փորձաքննության և առանց  համապատասխան փաստական և իրավական հիմքերի նրան ճանաչել է երրորդ կարգի հաշմանդամ:

Վերոգրյալից բացի, Հ.Մ-ն, տեղեկանալով իր ծանոթի մոր՝ Ա.Վ-ի մոտ սրտի հետ կապված առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև ֆինանսական ծանր պայմաններում գտնվելու պատճառով  վիրահատությունը պետական միջոցների հաշվին անվճար կատարելու ցանկության մասին, որպես հանձնաժողովի ղեկավար վերջիններիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց ու օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, առանց խոչընդոտների հաշմանդամության երկրորդ կարգ տրամադրելու և, ըստ այդմ, պետական միջոցների հաշվին անվճար վիրահատվելու հնարավորություն տրամադրելու դիմաց ընդունել է խոշոր չափերի կաշառք տալու վերաբերյալ առաջարկը:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021 թվականի մայիսի 26-ին Ա.Վ-ին ենթարկել է առաջնային փորձաքննության և առանց համապատասխան հիվանդությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատշաճ հետազոտման կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով հաստատել է վարչական վարույթի՝ բովանդակությամբ կեղծ արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել այն մասին, որ փորձաքննության հետազոտման արդյունքներով  անձը ճանաչվել է երկրորդ կարգի հաշմանդամ։

Մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ սոցիալական աջակցության «Գյումրի-1» տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, հանրային ծառայող Ա.Ա-ն Գյումրի քաղաքում հաշվառված, սոցիալական աջակցության ծրագրերի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիների՝ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու, ապա հաջորդող տարվա նպաստի վճարումը չդադարեցնելու համար 2011 թվականից մինչև 2021 թվականի մայիսի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն:

Հիշատակված դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, որոնցով կատարված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կոռուպցիոն սխեմաներում ընդգրկված, այդ թվում՝ կաշառք տված, ստացած, նրանց օժանդակած անձանց ինքնությունները, ովքեր բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:

Հարուցված քրեական գործերով ձերբակալվել է չորս անձ, քրեական գործով բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 16 անձի:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ավելին՝ այստեղ

Մեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱյն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Սկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասինԲոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ԳավառիցՊենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվորԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելԱդրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբԱրևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԱռաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Զատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա ՏոնոյանՓեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմները Փաշինյանի ֆեյք աջակիցներըՎանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետ
Ամենադիտված