«Արարատ-Արմենիան» հրաժեշտ է տվել 2 լեգեոնականների (ֆոտո)
Սպորտ«Արարատ-Արմենիան» հրաժեշտ է տվել պորտուգալացի պաշտպան Անժելո Մենեզեսին ու իսպանացի պաշտպան Դավիդ Հումանեսին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
2 ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետը լրացել է, և կողմերը համատեղ որոշել են չերկարաձգել այն:
27-ամյա Մենեզեսը 2019 թվականի ամռանն էր միացել «Արարատ-Արմենիային», որի կազմում մասնակցել է 53 խաղի, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
24-ամյա Դավիդ Հումանեսը «Արարատ-Արմենիայում» խաղում էր 2020 թվականից: