Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի մտերիմը՝ Հակոբ Ռիժին
ՀասարակությունՌուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են 2013 թվականին Մոսկվայի կենտրոնում սպանված Ասլան Ուսոյանի (մականունը՝ Դեդ Հասան) մերձավոր, քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանին, որն առավել հայտնի է որպես Հակոբ Ռիժի: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին:
«Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է Հակոբ Մելիքսեթյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է նաև որպես Հակոբ Ռիժի»,- ասել են գերատեսչությունում:
Իրավապահների տեղեկություններով՝ Մելիքսեթյանը եղել է Ասլան Ուսոյանի մտերիմ շրջանակում և, ենթադրաբար, ներգրավված է եղել մի շարք աղմկահարույց հանցագործությունների՝ այդ թվում մարդկանց առևանգումների մեջ:
Ինչպես հայտնի է դարձել life.ru-ին, նախկին մարզիկը և քրեական հեղինակությունը դաշնային հետախուզության մեջ է գտնվել երկու «շորթում» և «մարդու առևանգում» հոդվածով քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
Հակոբ Մելիքսեթյանը դեռ 2012 թվականին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման գործարար Յուրիկ Աբրահամյանի առևանգումը կազմակերպելու համար: Իրավապահ մարմինների տվյալներով՝ 2009 թվականին Մելիքսեթյանը, որն այդ ժամանակ դեռ խոշոր ձեռնարկատեր էր, ՆԳՆ «Զուբր» էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկների միջոցով կազմակերպել է ձեռնարկատիրոջ առևանգումը: Նրան ազատելու համար պահանջվել է 6 միլիոն ռուբլու փրկագին:
Հակոբ Ռիժին դուրս է եկել բանտից՝ պատժի ժամկետի կեսն էլ չանցկացնելով ճաղերի հետևում: