Հայերեն

Արևմուտքն արձագանքել է Ռուսաստանի դեսպանի սպանությանը

Աշխարհ

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայում ցուցահանդեսի բացման ժամանակ սպանվել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը, ինչը դարձել է արևմտյան ԶԼՄ-ների գլխավոր թեման։

The Guardian պարբերականը տեղի ունեցածը համեմատել է 1914թ. ավստրիացի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետ և գրում է, որ հանցագործությունը կարող է նոր կայծ հանդիսանալ տարածաշրջանային հերթական հակամարտության համար։ Պարբերականը նաև գրում է, որ, ամենայն հավանականությամբ, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ընդհանուր լեզու կգտնեն», որպեսզի մեղքը բարդեն իրենց ենթադրյալ ռազմավարական հակառակորդների վրա։

Ամերիկյան The New York Times թերթը գրում է, որ այս իրադարձության հետևանքը դեռևս դժվար է գնահատել երկարաժամկետ հեռանկարում։ Վերջին կես տարվա ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները զգալիորեն ջերմացել են այն բանից հետո, երբ թուրքական ռազմաօդային ուժերը հարվածեցին ռուսական ինքնաթիռը։ Սակայն պարբերականի կարծիքով՝ դեսպանի սպանությունը հազիվ թե դառնա ՌԴ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների խզման նոր պատճառ, ընդհակառակը՝ կմտերմացնի երկրներին՝ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

«Արդյոք դեսպանի սպանությունը վրե՞ժ էր Թուրքիայի հետ Պուտինի «կեղտոտ գործարքի» համար»՝ նման հարցադրում է անում Մայքլ Բեռլին Daily Mail բրիտանական պարբերականում։ Ռուս դեսպանի վրա հարձակումը տեղի ունեցավ Սիրիայի հարցով երկկողմ բանակցություններից մեկ օր առաջ՝ մատնանշում է հոդվածի հեղինակը։ Խելքին մոտ է կարծել, որ Կարլովին կրակած ոստիկանը նրանցից մեկն է, որն աջակցում է Սիրիայի ընդդիմադիր ուժերին, որոնք կռվում են Բաշար Ալ-Ասադի դեմ։

Ամերիկյան The Washington Post պարբերականն էլ գրում է, որ դեսպանի սպանությունը ամենալպիրշ և ցուցադրական հարձակումն է Ռուսաստանի դեմ՝ Սիրիայի պատերազմին մասնակից լինելուց ի վեր։

Ռուսաստանի դեսպանի սպանությունը կարող է զգալիորեն ազդել Սիրիայի պատերազմի ընթացքի վրա՝ կարծում է Tagesspiegel-ի լրագրող Սյուզան Գյուստենը։ Թուրքիայի դիրքերը ռազմական հակամարտությունում կթուլանան, իսկ Ռուսաստանը հետագայում կարող է մեծ աջակցության հույս ունենալ Անկարայի կողմից։

The Time թերթն իր հերթին գրում է, որ դեսպանի սպանությունը նոր փորձություն կարող է լինել Պուտին-Էրդողան նոր միության համար։ Սպանված դեսպանը գլխավոր միջնորդներից մեկն էր Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև հարաբերություններում, նա քաջատեղյակ էր Ռուսաստանի կողմից դաշինքների ստեղծման այն կողմերից, որոնց մասին ՌԴ-ն հաճախ նախընտրում է լռել՝ գրում է թերթը։

 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված