Հայերեն


«Ծաղիկներ ձյան տակ» սերիալն այս փուլում ավարտվում է. վերջին սերիայի օրն ու նոր եթերաշրջանում սպասվող փոփոխությունները

Life

«Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը հունիսի 5-ին ավարտվում է։ Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն այս մասին հարցազրույցը վստահել է Tert.am Life-ն ու խոսել ինչպես ավարտի, այնպես էլ երկրորդ եթերաշրջանի մասին։

«Առաջին եթերաշրջանի ավարտն այն պատճառով է, որ հունիսին «Արմենիա TV»-ն սկսում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ցուցադրությունը։ Մենք կվերադառնանք եթեր ֆուտբոլի ավարտից անմիջապես հետո`  հուլիսի 13-ից»,- հայտնեց նա։

Ելենայից հետաքրքրվեցինք, թե ինչպես են դադարներն անդրադառնում նախագծերի վրա. «Մենք նախագիծը եթերաշրջանով ներկայացնելու փորձ էլի ենք ունեցել, երբ «Պատվից առավելն» էինք նկարահանում։ Եթեր վերադարձին հեռուստադիտողը շատ կարոտած էր սպասում։ Անկեղծ կասեմ` մեզ համար տարբերություն չկա` նախագիծը կընդհատվի, հետո կվերադառնանք եթեր, թե՞ ոչ։ Մեր հեռուստադիտողը մեզ հավատարիմ է, ինչպես մենք իրեն»։

Ամեն դեպքում դադարից հետո պետք է նոր թափով վերադառնալ. պրոդյուսերը սա շատ լավ է հասկանում և խոստանում է հետաքրքիր փոփոխություններ։

«Սերիալը հեռուստադիտողի կողմից շատ սպասված տեղում է ավարտվելու։ Ես խոստանում եմ, որ մենք վերադառնալու ենք շատ հետաքրքիր նոր կերպարներով, գունեղ, հետաքրքիր վայրերում նկարահանումներով։ Եգիպտոսում մեր ունեցած նկարահանումները հեռուստադիտողները կտեսնեն երկրորդ եթերաշրջանում։ Մոսկվայում ևս նկարահանումներ ենք ունեցել, որոնք կտեսնեն այդ ժամանակ։ Մենք շատ պատասխանատու ենք մոտենում աշխատանքին»,- ասաց Ելենան։

Անդրադառնալով Եգիպտոսում նկարահանումներին` նա նշեց, որ իր հետ մեկնել էին գլխավոր հերոսների դերակատարները` Նորայր Եղյանն ու Ռոմելա Սարգսյանը։ Ստացված նկարահանումների համար դերասանուհին հաղթահարել է իր մեծ վախը։

«Տեսարան էինք նկարահանում, որտեղ Ռոմելան և Նորայրը պետք է լողային։ Նորոն շատ լավ է լողում, իսկ Ռոմելան սարսափում էր լողալուց։ Չէինք կարողանում նկարահանել իր վախի համար, սակայն Նորոն համոզեց Ռոմելային։ Նա վստահեց Նորոյին ու մտավ ծովը։  Այդ տեսարանները նկարահանվել են 50-60 մետր խորությամբ հատվածներում, որտեղ Ռոմելան եղել է առանց անվտանգության  պարագաների։ Լողում էր Նորոյի հետ` հաղթահարելով իր վախը»,- պատմեց պրոդյուսերը։

Հարցին` նրանց մասնակցությամբ բաց տեսարաններ եղե՞լ են, Ելենան պատասխանեց. «Չգիտեմ` որն է բաց ու փակ տեսարանը, ինչպես չգիտեմ` որն է բացասական ու դրական կերպարը։ Ունեցել ենք հետաքրքիր տեսարաններ»։

Հստակեցնող հարցին` համբույրի կամ անկողնային տեսարաններ կա՞ն, թե՞ ոչ, Ելենան նախընտրեց  ինտրիգ պահող պատասխան տալ` «Չգիտեմ։)»։

Ի դեպ, Նորայրը երկրորդ անգամ է ճանապարհ գնում Ելենայի հետ։ Նա նաև սերիալի` Մոսկվա մեկնած կազմում էր։ Թե ինչով էր պայմանավորված այս ընտրությունը, Ելենան պատասխանեց. «Իմ ճանապարհի ընկերների ցանկում տեղ ունեն բոլոր լավ մարդիկ ու լավ դերասանները»։

Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
Ամենադիտված