«Վերջին զանգ». ժամը 12.00-ի դրությամբ՝ ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 22 մեքենա, որից 12-ի ղեկին անչափահաս է եղել
Հասարակություն«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 12.00-ի դրությամբ` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց, որոնցից 12-ի ղեկին եղել են անչափահասներ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։