Նիկոլ Փաշինյանն իրեն շատ տարօրինակ է պահել
Քաղաքականություն«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի գրման ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրեն շատ տարօրինակ է պահել։
Ըստ մեր տեղեկությունների՝ երբ ՔՊ վարչության անդամները թեժ քննարկել են ցուցակում տարբեր անձնանց ինչ-որ համարներում լինելու հարցը, Փաշինյանը հեռու է նստել ու հիմնականում լսողի դերում է եղել։
Շատերի համար տարօրինակ է եղել Փաշինյանի պահվածքը։ Տպավորություն է թողել, թե թիմն է որոշումներ կայացնում, բայց իրականում Փաշինյանը իր թիմի անդամների հետ առանձին-առանձին հանդիպել էր, տնտղել բոլորին, բայց շատերի ճակատագրի մասով որեւէ հարցի հետ կապված որեւէ հստակություն չի դրել, ոչ մեկին չի ասել, թե ով ինչ պետք է սպասի։
Ավելին՝ այստեղ