Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից
ՀասարակությունԸստ AraratNews-ի՝ Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից: Բանն այն է, որ նա օրեր առաջ հյուրընկալել էր դերասան-երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, որի ընթացքում քննարկում էր ծավալվել դերասանի՝ «Քաղաքացիական ակտիվ քայլ» անվանումով կուսակցություն հիմնելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այդ թողարկումը դուր չի եկել որոշ անձանց, ինչի հետևանքով էլ Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից: