Տղամարդը ներխուժել է հիվանդանոց, հարձակվել բուժքրոջ վրա և սպառնացել սպանել բոլորին (Տեսանյութ)
ԱշխարհԵկատերինբուրգում տղամարդը ներխուժել է Կենտրոնական քաղաքային թիվ 1 կլինիկական հիվանդանոց, հարվածել բուժքրոջը և սպառնացել սպանել բոլորին: Պարզվել է, որ տղամարդը հղիության ընթացքում երեխա կորցրած կնոջ ամուսինն է, գրում է E1 պորտալը:
Նշվում է, որ նա կոտրել է բժշկական սարքավորումները և սպառնացել սպանել բոլորին, ինչից հետո բարձրացել է պատուհանագոգին: Ոստիկանությունը ժամանել է հիվանդանոց, բժշկական հաստատության տարածքը շրջափակել են:
Արդյունքում ոստիկանությանը հաջողվել է համոզել տղամարդուն ցած իջնել: Դրանից հետո նրան տեղափոխել են ոստիկանության բաժին՝ հետաքննություն անցկացնելու համար:
Ավելին՝ այստեղ