ՀՖՖ նախագահը անվանական մարզաշապիկ է նվիրել Մովսիսյանին ու Պաչաջյանին
ՍպորտՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանին և Եվրոպայում ՀՖՖ դեսպան Լևոն Պաչաջյանին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստները գտնվում են ազգային թիմի ճամբարում: