Հայերեն

Աննորմալ երևույթ է, երբ սփյուռքում հաջողության հասած մարդիկ իրավունք չունեն Հայաստան վերադառնալ և բարձր պաշտոն ունենալ․ Արմեն Սարգսյան

Քաղաքականություն

«Սփյուռքի և Հայաստանի միջև պատեր չպետք է լինեն, մենք բոլորս պետք է ապրենք որպես մեկ ընտանիք»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Մեզ համար շատ կարևոր են բարեկամները: Կենտրոնական Ասիայում քաղաքական առաջնորդը Ղազախստանն է,-անդրադառնալով Ղազախստան իր այցին՝ մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը,- երկիր, որը մեզ հետ միասին ՀԱՊԿ անդամ է, նույն Եվրասիական տնտեսական համակարգում է ապրում: Երկիր է, որը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունի շատ լավ հարաբերություններ:

Ղազախստանը մեր բարեկամն է, և մենք ամեն բան պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն խորը, ջերմ և ամենօրյա: Հենց այդ նպատակով էլ եկել եմ՝ ամրապնդելու մեր բարեկամական հարաբերությունները: Եթե քո խնդիրներով բարեկամիդ հետ չխոսես դու, կխոսի հակառակորդդ, ով կասի բոլորովին հակառակը: Ուզում եմ վստահեցնել՝ ամենաջերմ ընդունելության եմ արժանացել: Ես վերադառնում եմ ավելի ինքնավստահ, որ մեր բարեկամությունը շարունակվում է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ղազախստանում իր հանդիպումների ժամանակ ղազախ գործընկերները միշտ հարգանքով են խոսել հայկական համայնքի մասին, թե ինչ բարձր որակներ ունեն մեր հայրենակիցները, ինչքան հարգված են ու հաջողակ: «Ձեզնից սպասելիքները մեծ են, ձեր հանդեպ մեծ հարգանք ունեն, և դա պետք է օգտագործվի՝ ի շահ ձեզ, Ղազախստանի և Հայաստանի»:

Ներկայացնելով իրավիճակը Հայաստանում ՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մեր երկրի համար դժվար օրեր են, և պատճառները բազմազան են: «Նախ և առաջ, պատերազմը. ինչ-որ իմաստով զինադադար է, բայց պատերազմը չի ավարտվել: Չկա պայմանագիր, խաղաղություն,-ասել է նախագահ Սարգսյանը:- Անհայտ է ՝ ու՞ր ենք գնալու Արցախի կարգավիճակի ուղղությամբ, ե՞րբ են սկսվելու և ինչ ընթացք են ունենալու բանակցությունները: Ինչպե՞ս են ձևավորվելու ապագա հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Վստահ եմ, բոլորդ գիտեք, թե ինչ զգայուն հարց է դա, և ոչ միայն մեր այն քաղաքացիների համար, ովքեր ապրում են սահմանամերձ շրջաններում, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների, ողջ հայ ժողովրդի համար: Ամեն օր նոր հարցեր են առաջանում, և այդ հարցերը շատ զգայուն են յուրաքանչյուրի համար:

Եթե ադրբեջանցի զինվորը Հայաստանի տարածք է մտնում կես, էլ չեմ ասում մի քանի կիլոմետր, դա մեծ ահազանգ է մեզնից յուրաքանչյուրի համար: Շատ մեծ խնդիր է Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր զինվորների հարցը: Հայաստանն ադրբեջանցի գերիներին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը դա չի անում և նրանց փորձում է օգտագործել որպես խաղաքարտ: Սա բացարձակ անընդունելի է:

Հայաստանում կան ընտանիքներ, որոնց տղաները, ամուսինները, հայրերը անհետ կորած են: Սա պարզապես սարսափելի է, քանի որ չգիտես՝ զավակդ ո՞ղջ է, թե ոչ: Այսինքն, ամեն օր նրանք կանգնած են դրախտի և դժոխքի արանքում»:
 

Նախագահը նշել է, որ կան նաև տնտեսական մեծ դժվարություններ: Առանց այդ էլ դժվարություններ կային, սակայն կովիդի, այնուհետև՝ պատերազմի պատճառով դրանք ավելի խորացան: «Տնտեսության վերականգնման մասին է պետք մտածել, պետք է ծրագրել, աշխատել, աշխատել ամեն օր,- ասել է նախագահ Սարգսյանը: – Մեծ խնդիր է նաև մարդկանց առողջությունը: Կովիդը անսպասելի թշնամի է, դրա հետևանքով զոհվել են մոտավորապես նույնքան մարդիկ, որքան պատերազմի ժամանակ: Այն անկանխատեսելի հիվանդություն է, և դեռ երկար պետք է ապրենք դրա հետ:

Մենք կարգապահության կարիք ունենք, որ մեր երկիրը, պետությունը վերականգնենք: Առանց պետության մարմինը՝ տնտեսությունը վերականգնելու չես կարող երազել, որ նորից ուժեղ բանակ ես ունենալու, որ կարողանալու ես պաշտպանել քեզ, ընտանիքդ, սահմաններդ, այն, ինչ քեզ է պատկանում»:
 

Նշելով, որ, որպես իրավիճակից լուծում, Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահ Սարգսյանն ասել է, որ միայն մի ճանապարհ ունենք՝ պետք է բոլորս միասին աշխատենք: «Բաժանված Հայաստանը չի կարողանալու հաղթահարել այսօրվա իրավիճակը,- նշել է նախագահը:-Իհարկե, ի վերջո, ճշմարտությունը մի օր պետք է սեղանին դրվի, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս կամ այն սխալ որոշման համար, պետք է պատասխանատվության կանչվեն: Սակայն այդ ամենից առաջ և դրանից հետո, ինչքան էլ որ համաձայն չլինենք իրար հետ ու տարբեր քաղաքական հայացքներ ունենանք, պետք է մտածենք, որ ելքը մեկն է՝ միասին պետք է հաղթահարենք:

Բացարձակապես չեմ ընդունում, որ մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին բաժանեն հնի ու նորի, սևի ու սպիտակի: Բոլորս հայ ենք, հայ լինելով՝ մեզնից յուրաքանչյուրն անհատականություն է և ունի իր կարծիքը»:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև համակարգային փոփոխությունների անհրաժեշտությանը, նշել, որ, իր կարծիքով, պետք է փոփոխել գործող Սահմանադրությունը, քանի որ այն թույլ չի տալիս ստեղծել պետական կառավարման հավասարակշռված համակարգ: Իշխանության առյուծի բաժինը պատկանում է գործադիր իշխանությանը՝ ի դեմս վարչապետի, իսկ մյուս ինստիտուտները զրկված են զսպման լուրջ մեխանիզմներից, բացակայում է հավասարակշռման և զսպումների համակարգը:

Նախագահը նաև նշել է, որ Սահմանադրության փոփոխություններով պետք է մեծացնել սփյուռքի դերը։ «Կարծում եմ՝ աննորմալ երևույթ է, երբ սփյուռքում տարբեր ոլորտներում ամենաբարձր աստիճանի ու հաջողության հասած մարդիկ Սահմանադրությամբ իրավունք չունեն Հայաստան վերադառնալ և բարձր պաշտոն ունենալ»,-ասել է նախագահը: Համայնքի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ սփյուռքի հայերը միշտ էլ օգնում են Հայրենիքին, սակայն ուզում են, որ Հայաստանը նույնպես սիրի իրենց, և ոչ միայն այն պահերին, երբ անհրաժեշտ է Սփյուռքի օգնությունը: Եթե Հայաստանը հպարտանում է սփյուռքով, սփյուռքի հայությունն էլ ուզում է հպարտանալ Հայաստանով:

Ի պատասխան՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ պետք է անել՝ միասին կառուցելու այն հայրենիքը, որի մասին ամեն հայ երազում է: Այս համատեքստում նախագահը կրկին ընդգծել է միասնականության անհրաժեշտությունը։ «Մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է բերի, որպեսզի նորից վերականգնվի ազգային միասնությունը։ Հայերը չեն կարող լինել իրար թշնամի, և մենք չենք կարող բաժանված լինել՝ ձախի, աջի, սևի, սպիտակի,- ասել է նախագահը։- Մեր բարեկամների հետ երբ խոսում ենք, բոլորն ասում են՝ դուք աշխարհի ամենահին ազգերից մեկն եք, ամենահին նշանակում է նաև ամենաշատ փորձառություն ունեցող։ Ժամանակն է, որ մեր փորձառությունից սովորենք։ Մենք իրավունք չունենք ավելի փոքրանալու։
 
Ցանկացած հայ Հայաստանը, Արցախը սիրում է իր ընտանիքի, իր երեխաների, իր ծնողների նման։ Դուք շատ կարևոր բան ասացիք, որ շատ կուզենաք, որ Հայաստանն էլ ձեզ սիրի։ Սա շատ խորը իմաստ ունի՝ այսինքն, մենք դառնանք մեկ ընտանիք, երբեք իրարից բաժանված չլինենք, երբեք պատ չլինի մեր միջև։ Սփյուռքի ևՀայաստանի միջև պատեր չպետք է լինեն, մենք բոլորս պետք է ապրենք որպես մեկընտանիք»»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքները
Ամենադիտված