Երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհԿիրակի Իրանի հարավ-արեւմտյան Իլամ նահանգում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Tasnim news-ը:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:24-ին Սալեխբադ քաղաքի մերձակայքում: Դա զգացել են մարդիկ հարեւան նահանգներում և Իլամի ուրիշ քաղաքներում:
Իլամ նահանգի ճգնաժամային կառավարման դեպարտամենտի գործադիր տնօրեն Այաթ Քեյսարբեյգին հայտնել է, որ տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարներ և օգնություն ցուցաբերող խմբեր:
Ավելին՝ այստեղ