Հայերեն

Նոր օֆշո՞ր

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թվականի դեկտեմբերի 8–ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն որը մասնավորապես ասում էր ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թ. ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, ի դեմս ՀՀ կառավարության) ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 214–րդ հոդվածի 2–րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Գլխավոր դատախազության այս հաղորդագրությունից կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 12–ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հրավիրեց մամլո ասուլիս, որում մի շարք հայտարարություններով ուղղակիորեն հերքեց Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ առկա տեղեկությունները կատարված չարաշահումների մասին՝ նշելով որ ներկայացված փաստերն իրականության չեն համապատասխանում։ Պետք է շեշտել, որ այս գործի շրջանակներում Ենգիբարյանի ասուլիսը առայժմ մնում է միակ հրապարակային հայտարարությունը, քանի որ Վերահսկիչ պալատը նշում է, որ իրենց տեսակետը ներկայացված է պալատի էլեկտրոնային կայքում տեղադրված հաշվետվության մեջ։
Իր հերթին սակայն Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը մամլո ասուլիսում մեղադրեց Վերահսկիչ պալատին ընդհանրապես Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումային ոլորտի վարկանիշին հարվածելու մեջ։
Նման իրավիճակում հրատապ անհրաժեշտություն է դառնում մանրամասնորեն քննության առնել այն հիմնական խնդիրները, որոնց արդյունքում էլ Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ։
Նախ և առաջ մամլո ասուլիսում Բագրատ Ենգիբարյանը հայտարարեց, որ իր համար զարմանալի էր ընդհանրապես ստուգումների փաստը այն պայմաններում, երբ Վերահսկիչ պալատի և հիմնադրամի միջև անգամ քննարկումներ տեղի չեն ունեցել և քանի որ իրենք պատրաստել էին իրենց առարկությունների փաթեթը ՝ պալատի հաշվետվության վերաբերյալ, սակայն առանց այդ քննարկումների հաշվետվությունը հայտնվել է Վերահսկիչ պալատի կայքում։
Այս հարցի կապակցությամբ մեր հարցմանն ի պատասխան Վերահսկիչ պալատը ներկայացրեց այն պաշտոնական նամակագրությունը, որը տեղի է ունեցել պալատի և հիմնադրամի միջև։ Նամակագրությունից պարզ է դառնում, որ ընթացիկ տարվա օգոստոսի 10–ին Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանի անունից համապատասխան գրություն է ուղարկվել Հիմնադրամին՝ օգոստոսի 12–ին քննարկում անցկացնելու առաջարկով։ Ի պատասխան այս գրության՝ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը առաջարկել է սույն քննարկումն անցկացնել սեպտեմբեր ամսին՝ քանի որ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը գտնվում է հերթական արձակուրդի մեջ և բացակայում է երկրից։
Վերահսկիչ պալատի հաջորդ գրությամբ մենք տեղեկանում ենք, որ պալատն իր համաձայնությունն է տվել և համապատասխան քննարկումը կազմակերպվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 2–ին։ Այսինքն ակնհայտ է այն փաստը, որ քննարկումը կազմակերպվել է։ Առավել հետաքրքիր էր Բագրատ Ենգիբարյանի հայտարարությունը իրենց կողմից ներկայացված առարկությունները հաշվի չառնելու առումով։ Այս տեսանկյունից Վերահսկիչ պալատի կայքում տեղադրված ընթացիկ հաշվետվության մեջ ակնհայտ է այն փաստը, որ հաշվետվության մեջ հինգ էջ հատկացված է հիմնադրամի ներկայացված առարկություններին։ Այսինքն, այս տեսանկյունից նույնպես Հիմնադրամի տնօրենի հրապարակային հայտարարությունների և առկա փաստերի միջև կան հակասություններ։
Վերջապես Հիմնադրամի տնօրենի այն հայտարարությունը, թե Վերահսկիչ պալատի գործունեության մեջ նա տեսնում է միտում և ավելին, այդ գործունեությունը վնասում է ընդհանրապես Հայաստանի վարկանիշին, մեղմ ասած անհասկանալի է, քանի որ Վերահսկիչ պալատի գործունեությունը բովանդակային առումով պետք է միտված լինի ցանկացած ոլորտում հնարավոր չարաշահումների բացահայտմանը և ըստ էության հենց չարաշահումների առկայությունն է վնասում այս կամ այն ոլորտին և ոչ թե այնտեղ տարվող ստուգումները կամ վերահսկողությունը։
Ներկայացվածից զատ, սակայն, առավել հետաքրքիր էին այն հնարավոր չարաշահումները, որոնց շուրջ էլ ներկայում ընթանում է քննությունը։
Այստեղ խոսքը գնում է մի շարք ռիսկային գործողությունների մասին։ Նախևառաջ 2014–15 թվականներին հիմնադրամի հաշվետվություններից պարզ է դառնում, որ տնօրենի լիազորած աշխատակիցների կողմից որոշում է կայացվել ընդհանուր առմամբ 37 միլիոն դրամ փոխառություն տրամադրել տնօրեն Բագրատ Ենգիբարյանին՝ մի մասը 0% տարեկան տոկոսադրույքով, մի մասը 4% տարեկան տոկոսադրույքով։ Նշված փոխառությունները վերջնական արդյունքով Բագրատ Ենգիբարյանը վերադարձրել է հիմնադրամին։ Սակայն հենց փոխառության տրամադրման փաստով խախտվել է Հիմնադրամների մասին ՀՀ օրենքը՝ համաձայն որի հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ հիմնադրամի հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների և աշխատողների և աշխատակիցների։ Այս առումով հիմնադրամի ներկայացված առարկության մեջ նշվում է, որ Բագրատ Ենգիբարյանը այս փոխառություններից շահույթ չի ստացել և որևէ չարաշահման մասին խոսք լինել չի կարող։ Այս առարկությունն ինքնին զարմանալի է, քանի որ խոսքը գնում է ոչ թե փոխառության հետևանքով շահույթ ստանալ կամ չստանալու, այլ այն մասին, որ ի սկզբանե նման փոխառության տրամադրումն արդեն իսկ օրենքի խախտում է։
Այս առումով ոչ պակաս հետաքրքիր պատկեր են բացում Հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունները հիմնադրամի աշխատակիցների քանակի և նրանց վճարված աշխատավարձերի մասին։
Այս հաշվետվություններից պարզ է դառնում, որ 2013 թվականին հիմնադրամն ունեցել է 24 հաստիքային աշխատող, որոնց վճարվել է մեկ տարում շուրջ 96 միլիոն դրամ աշխատավարձ, տնօրենի աշխատավարձը կազմել է շուրջ 17 միլիոն դրամ։
Հաջորդ տարում` 2014 թվականին նկատվում է հաստիքային աշխատողների գրեթե կրկնակի աճ՝ 44 աշխատող, որոնք ստացել են ընդհանուր շուրջ 140 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ տնօրենը շուրջ 26 միլիոն դրամ աշխատավարձ։
2015 թվականին տնօրենի տարեկան աշխատավարձն արդեն կազմել է շուրջ 30 միլիոն դրամ։
Ի դեպ, ոչ պակաս հետաքրքիր փաստ էր նաև այն, որ 2010–2011 թվականներին հիմնադրամի աշխատակիցներին դրամական պարգևատրման համար հատկացվել է 5 միլիոն 454 000 դրամ, որից 3 միլիոն 184 հազար դրամով պարգևատրվել է հենց տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Թերևս այստեղ էլ մեկնաբանություններն ավելորդ են։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեության հաջորդ վիճելի կետը վերաբերում է Հիմնադրամի կողմից ստեղծված «Սորսիո» և «ԷՅ–Այ Թի » ընկերությունների բաժնետոմսերի վաճառքներին։ Այս ընկերությունների հիմնադրման և օտարման գործընթացները վերաբերում են 2005–2007 թվականներին։ Ամբողջ գործընթացը մանրամասնորեն ներկայացված է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, որը հասանելի է, ուստի այս տեսանկյունից պետք է միայն շեշտենք, որ այս հարցում խնդրահարույց է այն փաստը, որ ընկերությունների բաժնետոմսերի օտարման գործընթացում չի կատարվել դրանց շուկայական արժեքի իրական գնահատում՝ արդյունքում «ԷՅ–Այ Թի » ընկերության պարագայում արդեն իսկ գործող և հաջողություններ գրանցած ընկերության բաժնետոմսերը վաճառվել են անվանական արժեքով՝ այսինքն այն արժեքով, որն ունեցել են հիմնադրման պահին, իսկ «Սորսիո» ընկերության բաժնետոմսերը` 20 տոկոս հավելավճարով։ Ընդ որում պետք է շեշտել, որ երկու դեպքում էլ բացակայում են հիմնադրամի խորհրդին ներկայացնելու ենթակա գնագոյացման և գնահատման վերաբերյալ փաստաթղթերը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեության հաջորդ խնդրահարույց կետերը վերաբերում են Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններին։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պարագայում կան բազմաթիվ հակասական կետեր, որոնք վերաբերում են հիմնադրամի կողմից կենտրոնի շենքի և գույքի շահագործումից՝ առանց դրա համապատասխան իրավունքի մինչև դրամաշնորհային մրցույթների անցկացումը։ Ի դեպ, պետք է շեշտել, որ հենց այս մրցույթներն էլ բացահայտում են հիմնադրամի տնօրենի անձնական շահագրգռվածությունները։ Բանն այն է, որ 2015 թվականին փետրվար մարտ ամիսներին Գյումրիում և Վանաձորում անցկացվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց հիմնական նպատակը տեղական ընկերությունների և ընդհանրապես մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացումն էր։ Սակայն, ինչպես տեսնում ենք մրցույթների արդյունքներում, այստեղ հաղթողների շարքում է երևանյան «Ֆամբոքս» նախագիծը, որ շահել էր Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհը։ Այս ընկերության տնօրենը Դավիթ Հյուսյանն է, ով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի կնոջ եղբայրն է։
Մեկ այլ հաղթող ընկերություն է «էկոսնեպը», որի ղեկավարը Ենգիբարյանի համակուրսեցի և գործընկեր Վաչե Կիրակոսյանն է։ Ընդհանրապես Հիմնադրամի կողմից անցկացված մրցույթներում հաճախակի է հանդիպում SOLO LEARN inq ընկերության անվանումը։ Այն գրանցված է ամերիկյան Դելավեր օֆշորային գոտում, և որ ամենահետաքրքիրն է, այս ընկերության համահիմնադիրներից է Բագրատ Ենգիբարյանի կինը՝ Եվա Հյուսյանը։
Ակնհայտ է, որ նման իրավիճակում չափազանց դժվար է բացառել հիմնադրամի տնօրենի անձնական շահագրգռվածությունները դրամաշնորհային մրցույթներում։
Ոչ պակաս անհասկանալի է նաև, թե ինչ հիմունքներով են Գյումրիին կամ Վանաձորին վերաբերող դրամաշնորհային մրցույթները կամ հանդիպումները կազմակերպվում Երևանում՝ այս կամ այն հյուրանոցի դահլիճների վարձակալությամբ այն դեպքում, երբ Հիմնադրամի ենթակայության տակ երկու քաղաքներում էլ կան սեփականություն հանդիսացող տարածքներ։
Դրամաշնորհների պարագայում պետք է շեշտել, որ դրանք հատկացվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։
Ամփոփելով պետք է նշենք, որ մեկ հաղորդման շրջանակներում հնարավոր չէ մանրամասնորեն ներկայացնել հիմնադրամի չարաշահումներին վերաբերող բոլոր օրենսդրական ակտերն ու որոշումները, սակայն մյուս կողմից նախ պետք է նշենք, որ այս խնդրով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը, մյուս կողմից հաշվետվությունը հասանելի է Վերահսկիչ պալատի կայքում։ Հավելենք նաև, որ մեր հարցմանն ի պատասխան Վերահսկիչ պալատը նպատակահարմար չգտավ հանդես գալ հարցազրույցով՝ ինչը լիովին տրամաբանական է ներկայում հարուցված քրեական գործի պայմաններում։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութ
Ամենադիտված