Հայերեն


Կապիտուլյանտ Նիկոլի առջև թուրքերը, ամեն կերպ վերընտրվելու խնդիր են դրել. ՊՆ նախկին փոխնախարար

Հասարակություն

Նիկոլից կրկին պատերազմի հոտ է փչում.

Թուրքիան և Ադրբեջանը խաղարկում են հակահայկական հաջորդ սցենարը։ Այս անգամ ևս, ինչպես անցյալ տարվա պատերազմում էր՝ կրկին օգտագործելով Նիկոլի ֆակտորը։

Նիկոլը թուրքերին պետք է, որպեսզի Հայաստանը չօգտագործի արդյունավետ կառավարման իր ռեսուրսները, ինչպես նաև ռազմա-քաղաքական և դիվանագիտական լծակները։ Բացի այդ, Նիկոլի միջոցով,հայ հասարակությունը միշտ կլինի պառակտված, իսկ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցությունը՝ անվստահելի։ Վարչապետի պաշտոնում Նիկոլը շատ հարմար թեկնածու էր, և առաջիկա հնարավոր պատերազմում էլ թուրքերը կարծում են, որ Նիկոլը պետք է լինի Հայաստանի վարչապետը։

Արևմտյան և ռուսական շատ վերլուծաբաններ գտնում են, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ անհանգիստ ու պայթյունավտանգ։ Իրանի շուրջ լարվածության, Արցախում ռուսական զորքերի տեղակայման, Սյունիքում արևմուտք-Իրան-Թուրքիա-Ռուսաստան հակասությունների և հատկապես Հայաստանի սահմաններից ներս ադրբեջանական մխրճումների ֆոնի վրա, խոսվում է այն մասին, որ ռազմական բախումները դեռ չեն ավարտվել։ Ռուս և արևմտյան վերլուծաբանները արցախյան պատերազմի հրահրման և ձախողման միակ պատճառ են համարում Նիկոլի սխալ քաղաքականությունը։

Հետպատերազմական իրավիճակում, կապիտուլյանտը վեց ամիս ժամանակ խնդրեց՝ իրավիճակը շտկելու համար, սակայն իրականում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունն ավելի ծանրացրեց։ Դա թուրքական հերթական խաբուսիկ քայլն էր, Հայաստանն ամբողջությամբ անկարող և անպաշտպան դարձնելու համար։

Կապիտուլյանտի վարչապետությամբ, վերջին վեց ամիսներին թուրքերը ամրապնդվել են Հայաստանում, վերահսկում են հայկական բանակի և քաղաքացիների ամբողջ շարժը, չեզոքացրել են արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը։ Փաստացի ԱԳՆ գոյություն չունի, բանակը ճնշվում է, ոստիկանությունը զբաղված է նիկոլիզմով և ցուցարար բերման ենթարկելով։ Տնտեսություն չկա, իսկ Հայաստանի ռազմական կարողություններն էապես նվազել են։

Սյունիքը, Վայոց Ձորը և Գեղարքունիքն օկուպացնելու ծրագիրն այսօր թուրք-ադրբեջանական հաջորդ թիրախն է դարձել։ Միակ խոչընդոտը՝ ռուսների ռազմական ներկայությունն է։

Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական կուլուարներում քննարկման հիմնական հարցն այսօր այն է, որ եթե Նիկոլը չընտրվեց, իրենք կկորցնեն պայմանավորված նոր պատերազմով Թուրքիան Ադրբեջանին կապելու և թուրքական աշխարհը միավորելու վերջին շանսը։ Իսկ մինչև ընտրությունները՝ չեն կարող դա իրականացնել՝ հաշվի առնելով ազգային ընդդիմության աճող հեղինակությունը և ազդեցիկ դերակատարությունը Հայաստանում։

Հետևաբար, Թուրքիան և Ադրբեջանը, քարոզչական տեխնոլոգիաներով, սորոսական կայքերով, սոցցանցերում ունեցած ազդեցությամբ, ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում ազգային ընդդիմադիր ուժերը չգան իշխանության։ Նրանց իշխանության գալու պարագայում գրեթե բացառվում է, որ Հայաստանը առիթ տա թուրք-ադրբեջանական տանդեմին՝ իր արյունոտ ծրագրերն իրականացնելու համար։ Իսկ Նիկոլն արդեն փորձարկված է, և հաջորդ պատերազմի համար՝ թուրքերի միակ նախընտրելի վարչապետը։

 

Արտակ Զաքարյան

Ավելին՝ այստեղ

 

 
 

 

 
Փաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըՊետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԹարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԱյսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանՕլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը 20% էժան դեղորայք բոլորի համար. Անդրանիկ Գևորգյան Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Երկիրը ֆեյսբուքով է ղեկավարում. Արշակ Կարապետյան Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Անհրաժեշտ է բարձրացնել և ինդեքսավորել բոլոր ուսուցիչների աշխատավարձը․ Ատոմ ՄխիթարյանԴատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումներըԿարգավորվող գունային թափանցիկ արևային մարտկոցը նախատեսված է ճկուն մակերեսների համար Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Ժողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ «Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ Նարեկ Կարապետյան Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ» ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ» «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ» Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ» Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ» Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ» Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ Սավգուլյան
Ամենադիտված