Հայերեն


Խաչիկ Ասրյան. Հայաստանի մի հատվածը օկուպացված է Ադրբեջանի կողմից, ուստի «Հայոց Արծիվները» չի մասնակցի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին

Քաղաքականություն

«Հայոց Արծիվների»  պահանջը. Չեղարկե՛լ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի օկուպացիայից, ու, միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ և մասնակցել:

Հայտարարություն

Հերո՛ս Հայ ժողովուրդ

Հայաստանի ու Հայ ազգի անվտանգությունն ապահովելը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը յուրաքանչյուր Հայի համար ավելի կարևոր է և առաջնային, քան Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ընտրություն կազմակերպելն ու այդ ընտրությանը մասնակցելը:

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մշտապես կողմ է եղել Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը, համարելով, որ դա լավագույն միջոցներից մեկն է լինելու՝ լեգիտիմ ճանապարհով Հայաստանում ձևավորելու Ազգային - Քրիստոնյա իշխանություն:

Հենց այդ նպատակով՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցությունն, իր 86 հոգանոց համամասնական անթերի ցուցակով, հայտ է ներկայացրել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու ու արդեն գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Սակայն, սույն թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Արծվատուն կենտրոնական գրասենյակում, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության որոշումը՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, կայացվել է մեկ պայմանով, այն է՝ եթե մինչև Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, այսինքն՝ մինչև հունիսի 7-ը, Հայաստանի իշխանությունն՝ ի դեմս Պաշտպանության նախարարության, սույն թվականի մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին տեղում չսատկացնի կամ չվռնդի Հայոց սուրբ հողից, ուրեմն բացառվում է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, հունիսի 7-ից սկսած, Հայաստանում իրականացնի նախընտրական քարոզարշավ, առավել ևս բացառվում է, որ հունիսի 20-ին մասնակցի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին, նույնիսկ, այն դեպքում, երբ «Հայոց Արծիվները» վերջին 30 տարիների ընթացքում իր կազմակերպած շուրջ 2.000 ռազմահայրենասիրական միջոցառումների կատարյալ արդյունքներով, բազմահազար նվիրյալ անդամներով, լրջագույնս պատրաստվել էր մասնակցել Ազգային Ժողովի այս արտահերթ ընտրություններին:

Հիշեցնում եմ, որ Երկիր մոլորակում բնակվող բոլոր ժողովուրդների առաջ մեզ շուն անվանած մեր ոխերիմ թշնամին՝ խառնածին Ադրբեջանը, սույն թվականի մայիսի 12-ին իր բանակի ստորաբաժանումներով Սյունիքում և Գեղարքունիքում հատել էր Հայաստանի պետական սահմանը և խորացել մեր Հայրենիքի տարածքում՝ օկուպացնելով Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ՝ անընդհատ ահաբեկելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:

Եվ, ուրեմն, կարող ենք արձանագրել, որ սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել: Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե Հայաստանում ադրբեջանցիների կողմից  որևէ բնակավայր գրավված չէ, ուստի կարող ենք ընտրություն անցկացնել, մենք կպատասխանենք նրանց, որ դա նույնն է, թե ասենք՝  քանի դեռ Հայաստանում գործող բոլոր ընտրատեղամասերը գրավված չեն ադրբեջանցիների կողմից, ուրեմն կարող ենք  քվեարկություն կազմակերպել: Ավելին, իսկ, եթե մինչև սույն թվականի հունիսի 20-ը Ադրբեջանի զինված հրոսակները գրավեն Հայաստանի սահմանամերձ մի քանի գյուղական բնակավայրեր, ի՞նչ ենք ասելու այդ ժամանակ: Ասելու ենք, որ այդ բնակավայրերում մարդիկ չե՞ն ապրում և թող ընտրություննե՞ր կազմակերպվեն: Իհարկե՛, ո՛չ:

Մենք՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին իբրև մասնակցող կուսակցություններս, հունիսի 7-ից սկսած, ի՞նչ սրտով պետք է Հայաստանում, հատկապես Սյունիքում և Գեղարքունիքում նախընտրական քարոզչություն իրականացնենք, երբ, դեռևս այս պահի դրությամբ, օկուպացված է Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ:

Գուցե, քարոզարշավ իրականացնող որոշ կուսակցություններ շատ ուրախ են, որ Հայաստանի գործող իշխանության թուլամորթության պատճառով Հայաստանի տարածքներն օկուպացվել են Ադրբեջանի կողմից, և այդ կուսակցությունները հնարավորություն ունեն թիրախավորել Փաշինյան Նիկոլին, իսկ ինձ համար, որպես ազգային-պետական-ռազմական գործչի, մեր սուրբ Հայաստանի տարածքների օկուպացիան ողբերգություն է, ու մեզ համար առաջնայինը ոչ թե իշխանատենչությունն է, այլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը:

Կո՛չ ենք անում Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին. միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ավելին է, քան Հայաստանում անցկացվելիք ցանկացած ընտրություն, ուստի, սթափվե՛ք, մի՛ գայթակղվեք այս արտահերթ ընտրություններով: Եկեք համախմբվե՛նք ամբողջ ազգով, չեղարկե՛նք ընտրությունները, Հայաստանի Սուրբ հողից վռնդենք մեզ՝ հայերիս շուն անվանած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին և միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպենք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ ու մասնակցենք:

Քանի որ, այս պահի դրությամբ, խառնածին Ադրբեջանի կողմից օկուպացված է մեր Սուրբ Հայաստանի տարածքները ու այն  դեռևս ազատագրված չէ, ուստի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը այս պահից սկսած չի իրականացնելու նախընտրական քարոզարշավ և չի մասնակցելու սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին:

Միաժամանակ, վերահաստատում ենք սույն թվականի մայիսի 14-ին մեր կողմից հրապարակված հայտարարությունն առ այն, որ, եթե Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ հայոց ազգային բանակի միջոցով Հայաստանից դուրս շպրտել Ադրբեջանի բանակի զինյալ  հրոսակներին, ապա 2016 թվականի ապրիլյան պատերազմի ամենասկզբից մասնակցած և 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմի ամենասկզբից մասնակցած ու Արցախի Մարտունու շրջանի առաջնագիծը անառիկ պահած «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատին զինե՛ք  և Հայաստանի պետական սահմանը զենքով հատած ադրբեջանական հրոսակներին մենք ինքներս կսատկացնենք և նրանց լեշերը կդարձնենք    ճիճուների կեր:

Հայրենասե՛ր Հայ ժողովուրդ, բոլորիս համար արտահերթ ընտրություններ կազմակերպելու և մասնակցելու պայմանը այսուհետ պետք է լինի մեկը. ազատագրել Հայաստանի օկուպացված տարածքներն ադրբեջանցիներից, հետո նոր կազմակերպել ու մասնակցել արտահերթ ընտրություններին, և վե՛րջ:

Հավատքո՛վ, Ուժե՛ղ, Միասնակա՛ն:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության  նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան

Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ)
Ամենադիտված