Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարները հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ
ՔաղաքականությունՀայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարները հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ: Տիգրան Արզաքանցյանը, Արամ Սարգսյանը, Նարինե Դիլբարյանը` Գավառ քաղաքում, Սարուխանում, Կարմիրգյուղում, Գանձակում և Նորատուզ համայքներում հանդիպել են աջակիցների հետ և նրանց ներկայացրել առաջիկա ընտրությունների իրենց ծրագրերը: Դեմոկրատական կուսակցության իրական և լավ մշակված ծրագիրը մեծ և աշխույժ հետաքրքրություն առաջացրեց հին և նոր իշխանությունների դատարկ խոստումներից հոգնած մարդկանց շրջանում: Այսօր մենք համոզված ենք, որ Դեմոկրատական կուսակցությունը կարող է միավորել մարդկանց.
ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ