Ալեքսանդր Եսայանը որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին
Քաղաքականություն«Տելեկոմ Արմենիա-ի (Beeline ապրանքանիշ) Տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին, ելույթ ունենալով «Ստարտափերից մինչև կորպորացիաներ» թեմայով:
Ելնելով սեփական հարուստ փորձից՝ Ալեքսանդրը պատմեց, թե որքան կարևոր է թիմային ոգին բիզնեսում և կիսվեց իր հաջողության պատմությամբ, թե ինչպես կարելի է փոքր ընկերությունից դառնալ հեռահաղորդակցության հսկա և լիարժեք խաղացող տարածաշրջանային շուկայում:
Հանդիսանալով ԱՏՁՄ նախագահ` Ալեքսանդր Եսայանը տարատեսակ նախագծեր է ղեկավարում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ, 2019թ․ Երևանում կայացած «WCIT Yerevan 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահն էր:
Reinvent by Renderforest կոնֆերանսին այս տարի մասնակցեցին 40 խոսնակ և ավելի քան 1000 հյուրեր:
Կոնֆերանսի հիմնական ելույթները վերաբերում էին տեղեկատվական տեխնոլոգիաներին, թվային մարքեթինգին, ձեռներեցությանը և դիզայնին: Կոնֆերանսը նվիրված էր 4-րդ տնտեսական արդյունաբերական հեղափոխությանը: