Հայերեն


Նախագահի նախկին խորհրդականը անընդհատ սպառնում էր՝ հիմա ա՛յս կբացահայտեմ, հետո ա՛յն կբացահայտեմ

Քաղաքականություն

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Առավոտ»

Պետք է խոստովանեմ, որ աշխարհում ոչ ոք ինձնից չի վախենում, եւ դա ինձ ոչ միայն ցավ չի պատճառում, այլեւ հակառակը՝ ես երջանիկ եմ դրանից: Ոչ տանը, ոչ աշխատանքի տեղը, ոչ անձնական, ոչ էլ հասարակական շփումներում ես չեմ անում ոչ մի «վախենալու» բան: Ես ուզում եմ, որ իմ ասածի կամ գրածի վրա մարդիկ մտորեն, թեկուզ վիճեն, չհամաձայնեն, բայց վա՞խ առաջացնել, ենթադրել, որ իմ ասածները վախենալու են եւ հպարտանա՞լ դրանով: Ես չգիտեմ՝ ինչի՞ է հնարավոր այդպես հասնել: Այլ են, իհարկե, քաղաքական գործիչները: Նրանք վստահ են կամ էլ ձեւ են անում, թե վստահ են, որ իրենց ցանկացած քայլ խուճապի մեջ է գցում հակառակորդներին, որովհետեւ իրենց ամեն մի խոսքը, ամեն մի նախադասությունն այնպիսի հզոր եւ անբեկանելի ուժ ունի, որ ընդդիմախոսների մեջ պարզապես դող է ընկնում այդ սարսափազդու ուժից: Ենթադրենք, Ա գործիչը Բ գործչին ասում է՝ «ապո՛ւշ», Բ գործիչը պատասխանում է՝ «ապուշը դո՛ւ ես», ինչին հետեւում է Ա-ի ռեակցիան՝ «Ըհը՜, վախեցա՞ր, փրփուրներից կախվեցիր, ինձ պատասխանո՞ւմ ես»: Կա երկրորդ տարբերակը՝ Բ-ն ոչինչ չի պատասխանում: Այդ դեպքում Ա-ն ասում է՝ «Ըհը՜, դուխդ չի՞ հերիքում՝ ինձ պատասխանես, նահանջեցի՞ր իմ երկաթյա տրամաբանության ճնշման տակ»: «Ռեժիմը խուճապի մեջ է»՝ այդ արտահայտությունն արդեն թեւավոր է դարձել: Ցանկացած արտասանած կամ չարտասանած բառ կարող է այդ «խուճապի» վկայությունը լինել: Այդ «դասական» ձեւակերպումն ունի տարբերակներ՝ «մեր հզոր հանրահավաքից նրանք լեղապատառ են եղել», «մեր հուժկու շարժումից նրանք փամփերս են հագել», «մեր ամեն քայլից հետո նրանք վալերիանկա են խմում»: Որպես սեփական հզորության գովազդ՝ գուցե լավ է: Որպես մշակութային երեւույթ՝ փակուղային է: Այս մոտեցումը մասնավոր դրսեւորումն է այն մտայնության, որը, ցավոք, քառորդ դար առաջ դրվել է մեր պետության հիմքում՝ իբր վախեցնելով, շանտաժելով, կոմպրոմատ հավաքելով հնարավոր է հասնել որոշակի նպատակների: Հիշում եմ, երբ հեռավոր 1994 թվականին Աշոտ Մանուչարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի պաշտոնը, սկսեց ընդդիմադիր ելույթներ ունենալ Ազատության հրապարակում, նա անընդհատ սպառնում էր՝ հիմա ա՛յս կբացահայտեմ, հետո ա՛յն կբացահայտեմ: Բայց պալատական խարդավանքները կարող են 2-3 օր հետաքրքիր լինել, հետո մարդկանց բերանն ուրիշ ծամոն է գցվում, որն, իհարկե, նույնպես հնանում է, եւ այսպես շարունակ: Քաղաքականությունն, ինձ թվում է, չպիտի լինի անձնական հաշիվ մաքրելու տեղ: Ընդհանրապես ոչ մի ոլորտ չպիտի լինի՝ եթե նույնիսկ որեւէ մեկն արժանի է չարության եւ վրեժխնդրության, ապա մենք չէ, որ դրանով պիտի զբաղվենք: «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծո բարկությունը կատարի այն, որովհետեւ գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, եւ ես կհատուցեմ»,- ասում է Տերը» (Հռոմեացիներին, 12,19):

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված