Պետրոս Ղազարյանի հարցը անձամբ Սերժ Սարգսյանն է լուծել
Քաղաքականություն«Ժամանակ» թերթի տեղեկություններով, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել Է աշխատանքից։ Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան Էջում գրել Էր, որ արձակուրդում Է, սակայն, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի։ Նրա հարցն անձամբ Սերժ Սարգսյանն Է լուծել։
Թերթի տեղեկություններով՝ Պետրոսի ազատման պատճառ Է դարձել այն, որ նա օրեր առաջ հյուրընկալել Էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում Է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
«Նախօրեին հաղորդումը հեռացվեց «Յութուբից», իսկ երեկ Պետրոս Ղազարյանը՝ աշխատանքից», գրում է թերթը։
Հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ այդ հաղորդումից դժգոհ է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանը, ով պատրաստվում է մտնել քաղաքականություն: Կենտրոն հեռուստաընկերությունը պատկանում է նրա խնամուն: