«Ռուսաստանի դեսպանի սպանության մանրամասները սկսել են ջրի երես դուրս գալ»
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ կապված որոշ մանրամասներ արդեն սկսել են ջրի երես դուրս գալ, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
«Մեջքի հետևից կրակելը դավաճանների, սրիկաների ավանդույթն է, ահա սա են արել: Սակայն կուսումնասիրվի, կգտնվի: Արդեն մանրամասները սկսել են ջրի երես դուրս գալ»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի ուժային գերատեսչությունների օպերատիվ-քննչական խումբն Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո հատուկ չվերթով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք:
Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացմանը: Հարձակումից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, 40 րոպե անց բժիշկները հայտնել են նրա մահվան մասին: