Գիտնականները պարզել են՝ օրական քանի անգամ են աղջիկները մտածում սեքսի մասին
LifeԱմերիկացի գիտնականները բացահայտել են, թե աղջիկները օրվա մեջ քանի անգամ են մտածում սեքսի մասին, գրում է mk.ru-ն։
Գիտնականների նոր հետազոտությանը մասնակցել է 18-ից 25 տարեկան 283 ուսանող։ Փորձի մասնակիցներն ամեն անգամ սեքսի, քնի կամ ուտելու մասին մտածելուց հետո հատուկ օրագրում նշումներ են կատարել, որից հետո մասնագետները վերլուծել են և ընդհանրացրել ստացված տվյալները։
Պարզվել է, որ երիտասարդները սեքսի մասին մտածել են օրը 34 անգամ, քնի մասին՝ 29 անգամ, իսկ սննդի մասին՝ 25 անգամ։ Միևնույն ժամանակ աղջիկները սեքսի մասին օրվա ընթացքում մտքեր են ունեցել 18 անգամ, քնի մասին՝ 13, իսկ սննդի մասին՝ 15 անգամ։
Այսպիսով՝ գիտնականները պարզել են, որ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք օրվա մեջ ավելի շատ մտածում են սեքսի, քանի քնի կամ ուտելու մասին։