Թող Փաշինյանն ասի, թե ինչ է խոստացել Ալիևին, որ նա իր կարծիքը փոխել է, ինչ-որ մի բան խոստացել է ուրեմն. Սերժ Սարգսյան
ՔաղաքականությունԲա ինչո՞ւ չստորագրեց: Այսինքն, չի ուզո՞ւմ հայանպաստ փաստաթուղթ ստորագրի: Սյունիքում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած իբր հայանպաստ փաստաթղթի մասին, որը պետք է ստորագրվեր:
Սարգսյանը նշեց, որ եղել է Տեղ գյուղում, որտեղից 350 հա հիմա գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Նրա խոսքերով, Ալիևը մտել է, որ ճնշի, որպեսզի Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի. «Բա հիմա ի՞նչ պատահեց, ինչո՞ւ է Ալիևը համբերում, որ ընտրություններն ավարտվեն: Բա հայանպաստ էր, ստորագրեիր, բա ինչո՞ւ ԱԳ նախարարն իր տեղակալների հետ հրաժարական տվեց»,-ասաց նա:
«Թող ինքն ասի, թե ինչ է խոստացել Ալիևին, որ նա իր կարծիքը փոխել է, ինչ-որ մի բան խոստացել է ուրեմն»,-հավելեց Սարգսյանը: