Թուրքերը ժամացույցին նայելով սպասում են, թե դա երբ է լինելու
Քաղաքականություն«Ակնհայտ է, որ մարդիկ ուզում են մեկ բան՝ ուզում են այս ղալմաղալը դադարեցնել, իրար հետ պայքարելու այս ոճը, կռիվը, իրար ոչնչացնելու բոլորի ծրագրերը, մարդիկ ուզում են դրան վերջ դնել»,-այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է միմյանց ատելը, և պետք է պլան մշակել, թե ինչպես կարելի է Սյունիքից և Գեղարքունիքից թուրքերին հանել:
«Որ ուժը 51 տոկոս հավաքեց, մյուս ուժն ասելու է, որ կեղծվել են ընտրությունները, հանելու է ժողովրդին բերի հրապարակ, ցնցումներ են սկսվելու երկրի ներսում: Թուրքերը ժամացույցին նայելով սպասում են, թե դա երբ է լինելու»,-նշեց ԼՀԿ առաջնորդը:
Նա ասաց, որ եթե մեծամասնություն լինեն խորհրդարանում, պատրաստ են վարչապետի թեկնածու չառաջադրել և ընտրել վարչապետ բոլոր ուժերից դուրս որևէ մեկին և ձևավորել ազգային համաձայնության կառավարություն:
Ավելին՝ այստեղ