Հայերեն


Ասֆալտը ձեզ միլլիարդներն՝ ինձ. որքանով է հարստացել Սուրեն Պապիկյանը ասֆալտի գործում

Քաղաքականություն

Այս իշխանությունը, մինչ օրս էլ նախկին բոլոր պաշտոնյաներին մեղադրում է կոռուպցիաում թաթախված լինելու մեջ, չնայած նրան, որ իրենք շատ ավելի լկտի կերպով են թե՛ թալանում, թե՛ «փայեր» մտնում, մեկ անձից գնումներ անում, վստահ եմ՝ ատկատներ վերցնում։ Սակայն, ինչպես աշխատավարձերի բարձրացումը, որը մի օրվա մեջ գաղտնի, ժողովրդից թաքուն եռապատկեցին, պարգևավճարներ գրեցին իրենք իրենց, իբր թե օրինական է, բոլորին պարզ դարձավ, որ այս իշխանությունը շատ ավելի լկտի է, բյուջեի փողը օրինական կերպով է թալանում՝ թքած ունենալով, թե նախկինում ամեն ավել կոպեկի համար ինչպես էր քննադատում նախկին կառավարություններին։ Այսպես, հիմա կներկայացնեմ մի տարբերակ, թե ինչպես է կոնկրետ պաշտոնյաի հովանավորությամբ, կոնկրետ կոռուպցիոն գործարք կնքվում, իսկ որ ամենից վատն է՝ դրանից առաջ, այնպիսի պայմաններ է ստեղծվում, որ այդ գործարքից հնարավոր շատ գումար գոյանա։

Սկսենք։ Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության համար հիմք հանդիսացող նախահաշվային փաստաթղթերի հիման վրա «շինարարության որակի տեխնիկական հսկողության» գործընթացը 2019 թվականին փաստացի վերաձևակերպվել է որպես «ինժիներական հսկողություն և խորհրդատվության տրամադրում» ծառայությունների մատուցման գործընթացի: Միաժամանակ, փոփոխվել է 2008 թվականին ՀՀ Քաղաքաշինության նախարարի հրամանով տեխնիկական հսկողության համար սահմանված ծառայության արժեքը` սահմանված օբյեկտի նախահաշվային արժեքի 1%-ի փոխարեն, 2019 թվականին դարձել է 5%, ընդ որում՝ եթե մինչև 2019 թվականը 1% ներառված էր նախահաշվային արժեքի մեջ, ապա 2019 թվականին կատարված փոփոխությունից հետո այդ գումարը կազմեց 5% և ներառվեց պետական բյուջեում՝ որպես առանձին ծախսային հոդված՝ դուրս գալով նախահաշվային արժեքից: Այսինքն, ստացվում է, որ նախկին «թալանչիների» ժամանակ, պետական բյուջեից, ասֆալտապատման աշխատանքները ստուգելու համար, նախահաշիվների մեջ ներառված էր 1% հատկացում, այս «ազնվագույնների» ժամանակ այդ տոկոսը փոփոխվել և դարձել է՝ 5%։ Իսկ ամենից հետոքրքիրն այն է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի №1085-Ն որոշմամբ և ՀՀ տարածքային կառավարման նախարար Ս․ Պապիկյանի անմիջական լոբինգով հաստատվեց մեկ շատ կարևոր նոր հրաման. ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին թույլատրեցին - «Կոքս քնսալթ» ընկերությունից մեկ անձից գնման ընթացակարգով ձեռքբերել տեխնիկական հսկողության ծառայությունները, ինչպես նաև սահմանվեցին այն ավտոմոբիլային ճանապարհների ցանկը որոնց նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողություն էր իրականացնելու ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս․ Պապիկյանի լոբինգով՝ նույն «Կոքս քնսալթ» ընկերությունը: Շարունակենք։ Այնուհետ, համաձայն ՀՀ կառավարության այդ որոշման հավելվածի կրկին նույն՝ «Կոքս քնսալթ» ընկերությունը 2020 թվականին իրականացնելու էր տեխնիկական հսկողություն 143.45 կմ երկարությամբ միջպետական նշանակության, հանրապետական նշանակության և մարզային նշանակության ավտոճանապարհների շինարարության որակի նկատմամբ:

Անցնենք, թվերին։ 2020 թվականի պետական բյուջեի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծախսային հոդվածով սահմանված է 83.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2021 թվականի պետական բյուջեի նույն հոդվածով ավելի քան 66 մլրդ ՀՀ դրամ: Պատկերացնենք միայն դեռևս 2019 թվականին ՀՀ Տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի կողմից տեխնիկական հսկողության համար սահմանված 5%-ը և համադրենք 2020 թվականի- 83.3 մլրդ ՀՀ դրամի և 2021 թվականի 66 մլրդ ՀՀ դրամի հետ: Այս ամենով չսահմանափակվելով 2021 թվականի ապրիլի 22-ին, կապիտուլիացիայի ստորագրումից հետո, ներքաղաքական ճգնաժամի, սոցիալ-տնտեսական ծայրահեղ խնդիրների, մեր ռազմագերիների չվերադարձնելու պայմաններում, այս կառավարությունը չի զլացել նորից «Կոքս քնսալթ» ընկերության վերաբերյալ որոշում է կայացրել՝ արդեն ներգրավելով նույնիսկ Հյուսիս-Հարավ ծրագրի մեջ։

Այսինքն՝ միայն 2020-2021թթ․ ասֆալտապատման համար հատկացված 149,3 մլդ․-ից 5%-ը կազմում է՝ 7,465 մլրդ ՀՀ դրամ, որը իր հերթին այսօրվա թանկ կուրսով կազմում է՝ ավելի քան 14 355 000 (14 միլիոն) դոլար։ Ստացվում է, որ այս իշխանությունը, ճանապարհներ է ասֆալտ արել ոչ թե նրա համար, որ բնակչությունը լավ ճանապարհներով երթևեկի, այլ որ Սուրեն Պապիկյանը և այլոք փող աշխատեն։

Փաստացի ստացվում է, որ Պապիկյան Սուրենը արդեն 2020 թվականին դարձել է դոլարային միլիոնատեր:

Ահարոն Համբարձումյան

 

 

 

Ավելին՝ այստեղ

Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել
Ամենադիտված