28-ամյա տղամարդն ալկոհոլի փոխարեն պատահաբար բենզին է խմել և ծխել
ԱշխարհՈւկրաինայում 28-ամյա տղամարդը սխալմամբ բենզին է խմել ալկոհոլի փոխարեն ու ծխել: Նա որևէ տարօրինակ բան չի նկատել, քանի որ արդեն բավականին հարբած է եղել: Ինչպես հայտնում է «Страна.ua» պորտալը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին, բենզինը նա գտել է իր ընկերոջ տանը, ում հետ ալկոհոլ է օգտագործել մի քանի օր:
«Վասիլիևսկի շրջանի Պրիմորսկոյե գյուղում 28-ամյա տղամարդն այրվածքներ է ստացել: Դեպքի վայր են ժամանել բուժաշխատողները։
Ավելին՝ այստեղ