Վովա Գասպարյանն այցելել է ՊՊԾ գունդ (տեսանյութ)
ՀասարակությունԴեկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում էր: Գնդի հրամանատարի զեկույցն ընդունելուց հետո, անդրադառնալով հուլիսյան դրամատիկ իրադարձություններին, հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկանների հիշատակին: Այնուհետև ոստիկանության պետը ծանոթացել է ծառայության պայմաններին, ստուգել հատուկ տեխնիկան ու տրանսպորտային միջոցները, ցուցումներ տվել պատասխանատուներին: