Հայերեն

ԲՀԿ-ի ծրագրի հիմքում «հնարավորությունների հավասարության» գաղափարն է

Քաղաքականություն

26 քաղաքական ուժեր արդեն իսկ ներկայացրել են իրենց ծրագրային հիմնադրույթները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի մասին ենք զրուցել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ: 

- Ինչո՞վ է առանձնանում ԲՀԿ նախընտրական ծրագիրը, ո՞րն է դրա հատկանշական կողմը: 

- Ծրագրի բոլոր կողմերը մեկ հարցազրույցի միջոցով հնարավոր չէ ներկայացնել, բայց առանձին, իմ կարծիքով, հասարակության համար կենսական նշանակություն ունեցող, երկրի զարգացման տեսանկյունից կարեւորվող որոշ դրույթների կարելի է անդրադառնալ: Տեւական ժամանակ քաղաքական դաշտում գործող, խորհրդարանում մշտապես ներկայացված քաղաքական ուժերը միմյանցից տարբերվել են պետության սոցիալ-տնտեսական մոդելի ձեւավորման ուղղությամբ հետեւողական, երբեմն՝ ոչ այնքան հետեւողական, գործունեությամբ: ԲՀԿ-ն, թվում է, իր բոլոր ծրագրերով, այդ թվում՝ նախընտրական, ավելի հետեւողականորեն ձգտել է «սկանդինավյան» մոդելի ձեւավորմանը, որը հյուսիսեվրոպական երկրների (Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա) տնտեսական եւ սոցիալական մոդելն է: Թեպետ գոյություն ունեն նշանակալի տարբերություններ այդ երկրների միջեւ, դրանք բոլորն ունեն ընդհանուր կողմեր: Դրանց թվում է համընդհանուր բարեկեցության պետությունը, որն ուղղված է անհատական ինքնավարության բարձրացմանը, սոցիալական շարժունության աջակցությանը եւ մարդու հիմնական իրավունքների ապահովմանը, ինչպես նաեւ տնտեսության կայունությանը: Հավանաբար, կուսակցության անվանումը պատահական չի ընտրվել. իր ստեղծման օրվանից «Բարգավաճ Հայաստանը» փորձել է առավելագույն ներդրումն ունենալ համընդհանուր բարեկեցության պետության կառուցման գործում՝ խորհրդարանում մեծամասնություն չկազմելու պայմաններում: Պարզ ասած, «սկանդինավյան» մոդելը սոցիալական պետության տեսակ է, որը տարբերվում է սոցիալական պետությունների մյուս տեսակներից՝ աշխատուժի առավելագույն մասնակցության (համընդհանուր զբաղվածություն), սեռական հավասարության, էգալիտարիզմի, հարստության վերաբաշխման բարձր աստիճանի վրա իր շեշտադրմամբ:

- ՀՀ սահմանադրության հոդված 1-ով Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հետեւաբար, կարելի՞ է ասել, թե մեր երկիրն այդ մոդելով է զար­գանում:

- Ոչ, համենայնդեպս՝ սոցիալականի մասով: ՀՀ-ում սոցիալական արդարության մասին խոսել չենք կարող, քանի որ եկամուտների մեծ բեւեռացում կա, բացի դրանից՝ բնակչության աղքատության մակարդակը բավական բարձր է: Սոցիալական պետության բնորոշ կողմերից է հասարակության համընդհանուր բարեկեցությունը, ինչը չի ենթադրում, որ հարուստներ չեն կարող լինել: Հարուստ կամ դրան մոտ կենսամակարդակ ունեցողներ կարող են լինել բացառապես ձեռնարկատիրական հաջող գործունեությամբ զբաղվողները: Մյուս մասի, օրինակ, կրթության ոլորտի աշխատողների կամ կենսաթոշակառուների բարեկեցությունը պետք է ապահովվի երկրում ստեղծված հարստության վերաբաշխման ողջամիտ բարձր աստիճանի հասնելու ճանապարհով: Այդ առումով, ԲՀԿ-ն առաջարկում է առաջիկա 5 տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, առնվազն 10%-ով բարձրացնել նվազագույն աշխատավարձը եւ կենսաթոշակները: Կարծում եմ, որ նույնիսկ սա էլ բավարար չէ, եթե, ինչպես նշել է իր ելույթում ԲՀԿ ղեկավարը, «մեր հայրենակիցների համար պետք է ապահովել արժանապատիվ կենսամակարդակ»:

- Դուք նշեցիք հարստության վերաբաշխման բարձր աստիճանի մասին: Հավասար բաշխման հիմքում այն գաղափարն է, որը ենթադրում է հասարակության բոլոր անդամների համար հավասար սոցիալական եւ քաղաքացիական իրավունքներով հասարակության ստեղծում: Մինչդեռ ԲՀԿ առաջնորդը ֆինանսատնտեսական էլիտայի ակնառու ներկայացուցիչ է, խոսակցական լեզվով՝ օլիգարխ: 

- Այնպես է ստացվել, որ շուկայական տնտեսության պայմաններում կարող են լինել խոշոր գործարարներ, խոշոր սեփականատերեր, եթե կուզեք՝ օլիգարխներ: Հարավային Կորեայում այդ օլիգարխները (այնտեղ՝ չեբոլները) նպաստեցին երկրի թռիչքային զարգացմանը, որովհետեւ կառավարությունը հստակ խնդիրներ դրեց նրանց առջեւ… Դրա հետ մեկտեղ, խոշոր կորպորացիաները, առանձին խոշոր սեփականատերեր ստանձնում են սոցիալական կորպորատիվ պատասխանատվություն, իրենց վրա են վերցնում որոշակի սոցիալական պարտավորություններ՝ առանց պարտադրանքի. նրանք, գուցե, առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով. «Աղքատ հարեւան ունենալը լավ բան չէ»:

Նշեցի, որ «սկանդինավյան» մոդելի յուրահատկություններից մեկն այն է, որ շեշտադրում է արվում համընդհանուր զբաղվածության վրա: Նախընտրական ելույթներից մեկում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել է. «Պետք է ստեղծվի իրավիճակ, որ ոչ թե աշխատատեղի խնդիր լինի, այլ՝ աշխատողի…»։ «Աշխատողի խնդիրը» հենց աշխատուժի առավելագույն մասնակցություն կամ համընդհանուր զբաղվածություն ապահովելուն է վերաբերում: Իսկ «հնարավորությունների հավասարությունը» ենթադրում է մարդկանց համար, ըստ իրենց կարողությունների եւ ունակությունների, ինքնադրսեւորվելու, ինքնիրացվելու հավասար հնարավորությունների ստեղծում՝ պետության կողմից համապատասխան աշխատատեղերի ստեղծումը խթանելով:
Միաժամանակ, որպեսզի մարդկանց կարողությունները եւ ունակությունները համապատասխանեն արժանապատիվ աշխատատեղերին եւ արժանապատիվ եկամտին, պետք է հասնել կրթության, մասնավորապես՝ բարձրագույն կրթության, «հնարավորությունների հավասարության», ինչի մասին բավական պարզ, գուցե, առաջին հայացքից պոպուլիստական լեզվով իր ելույթներից մեկում օրերս ասաց Ծառուկյանը. «Լսեք, էսօր ուսման վճարները 15-20 տոկոս բարձրանում են, ո՞նց կարող է այդպես լինի, եթե թոշակն ու աշխատավարձը չի բարձրանում: Պետությունը պետք է պայմանագիր կապի, այդ գումարը վճարի, ավարտելուց հետո ուսանողին տեղավորի աշխատանքի, նա էլ 5 տարում այդ պարտքը փակի»: Այս հայտարարությունն ընդամենը գաղափար է, որը պետք է մանրազնին մշակվի, իսկ առարկայի մեջ չխորանալու դեպքում այն կարելի է որակել որպես ուտոպիստական: 

Վստահաբար, պարոն Ծառուկյանը ծանոթ չէ «Դեպի գիտելիքի հասարակություններ» UNESCO-ի 2005 թվականի զեկույցին, որում ասված է. «Չնայած թվացող ուտոպիստականությանը, …զարգացող երկրների առնչությամբ կարելի է առաջարկել ֆինանսավորման համակարգեր, որոնք կապահովեն հնարավորությունների հավասարություն կրթության ոլորտում»: Խոսքը վերաբերում է ХХI դարում կրթության միջազգային հանձնաժողովի ներկայացրած «կրթության ժամանակի վարկ» հայեցակարգին, ըստ որի՝ ենթադրվում է վարկի տրամադրում պետության միջոցների հաշվին: Այդ վարկն ապահովում է անվճար ուսուցում որոշակի, յուրաքանչյուր երեխայի համար միեւնույն թվով տարիների ընթացքում, ինչը հնարավորություն է ընձեռում նպաստել՝ իրացնելու հավասար հնարավորությունները: Հատկանշական է, որ վարկը յուրաքանչյուր ուսանողին պետք է հնարավորություն ընձեռի իր թեկնածությունն առաջարկելու նախընտրած ուսումնական հաստատություն՝ ընդունվելու համար: Հայտարարված թեկնածուի հետ ուսումնական հաստատության համաձայնելու դեպքում պետությունը վճարում է ուսումնառության փաստացի արժեքը: Անվճար կրթության ժամանակային լիմիտը սպառվելուց հետո, հետագա ուսումնառության արժեքը վճարում է ուսանողը՝ այն շարունակելու մտադրության դեպքում: Ուսումնառության ժամանակի սահմանափակ լինելը կարող է նպաստել սովորողների պատասխանատվության բարձրացմանը, քանի որ ինչ-որ քննություն չհաղթահարելու դեպքում նրանք ստիպված կլինեն ինքնաֆինանսավորել կրթության ծախսերը: 

Հետեւաբար, ԲՀԿ-ի՝ կրթության ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունը կարող է եւ պետք է զարգացնեն նորընտիր ԱԺ-ն, նոր կառավարությունը, քանզի միայն կրթության ֆինանսավորման նկարագրված համակարգի ներդրմամբ է հնարավոր իրականացնել Ծառուկյանի արտահայտած հետեւյալ գաղափարը. «Գիտելիքներ եւ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից»:

 

Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելուն
Ամենադիտված