Victoria’s Secret-ի հրեշտակը մերկացել է նորաձևության ամսագրի համար (ֆոտո)
LifeՍուպերմոդել Էլզա Հոսկը մասնակցել է ֆրանսիական «Lui» ամսագրի անկեղծ ֆոտոսեսիային։ Ֆոտոսեսիայի անկեղծ լուսանկարները մոդելը տարածել է իր ինստագրամում։
Մոդելը մերկ նկարվել է ամսագրի շապիկի համար։ Նկարում Հոսկը միայն ձեռքերով է քողարկում կրծքերը։ Երկրորդ նկարում մոդելը միայն զուգագուլպաներով է։
Լուսանկարներն արել է Դևիդ Բելլմերը։ Հոսկի մասնակցությամբ ամսագիրը վաճառքում կլինի դեկտեմբերին։
Հոսկն այն մոդելներից էր, որ մասնակցել է նոյեմբերի 30-ին Փարիզում կայացած Victoria’s Secret-ի ցուցադրությանը։
.png)