Լուկակուն՝ Բելգիա-Ռուսաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտԲելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն ճանաչվել է ՈւԵՖԱ-ի կողմից Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի Ռուսաստանի դեմ խաղի լավագույն խաղացող: Հանդիպման գոլերը՝ այստեղ։
Բելգիան 3:0 հաշվով հաղթեց Ռուսաստանի ընտրանուն, իսկ Լուկակուն դուբլ ձևակերպեց՝ 10-րդ և 88-րդ րոպեներին գրավելով Անտոն Շունինի դարպասը:
Բելգիան, գոլերի լավագույն տարբերության շնորհիվ, գլխավորեց B խումբը, որում խաղում են նաև Ֆինլանդիան և Դանիան: Ավելի վաղ Ֆինլանդիայի հավաքականը հաղթել էր Դանիայի ընտրանուն՝ 1:0: