Դաղստանում հատուկ օպերացիա է իրականացվում
Աշխարհ«Ազատության» փոխանցմամբ՝ Ռուսաստանի հյուսիս-կովկասյան Դաղստան հանրապետության Թաղիրքենդ-Կազմալյար գյուղում անվտանգության ծառայությունները շրջափակել են մի առանձնատուն, որտեղ ենթադրաբար զինյալներ են թաքնվում։
Պաշտոնյաները հայտարարել են, որ զինյալներից մեկը սպանվել է։
Դաղստանում պարբերաբար տեղի են ունենում արյունալի բախումներ հանցավոր խմբավորումների և Հյուսիսային Կովկասում իսլամական խալիֆայություն ստեղծելու մասին հայտարարող զինյալների մասնակցությամբ։