Պուտինը պարզաբանել է
ԱշխարհԴիվանագետի անվտանգությունն ապահովվում է միայն դեսպանատան տարածքում, ասել է ՌԴ նախագահն` անդրադառնալով Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը: «Կան ընդհանուր օրենքներ, որի համաձայն անվտանգության աշխատակիցներն աշխատում են միայն դեսպանատան տարածքում: Հարցը Թուրքիան չէ, այլ այն, որ երկրների մեծ մասում այդպես է: Այո, որոշ երկրների դեպքում, հաշվի առնելով այնտեղ ծավալվող իրադարձությունները, կարելի էր ռուս դիվանագետների անվտանգության հարցում համաձայնության գալ»,- նշել է Պուտինը: