Պետրոս Ղազարյանի ազատումը ուշագրավ շերտեր ունի. Ծառուկյանը միջամտել է խնդրին
Հասարակություն«Ժամանակ» թերթը գրում է.
«Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանի ազատումը բավական ուշագրավ շերտեր ունի։
Պարզվում է, երբ խնդիրը ծագել է, եւ հարց է բարձրացվել, թե ինչու է դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին եթեր հրավիրել։ Պետրոս Ղազարյանը հեռուստատեսության լրատվական ծրագրերի տնօրեն և Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից անկախ է գործել։
Ծառուկյանը միջամտել է խնդրին, Պետրոս Ղազարյանն ասել է, որ Սերգեյ Դանիելյանին հյուր կանչելը համաձայնեցված է եղել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ՝ Վլադիմիր Հակոբյանի հետ։ Առերեսումից հետո որոշվել է, որ Պետրոս Ղազարյանը չպետք է շարունակի աշխատանքը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։