Արտակարգ ռեժիմ ՀՀԿ-ում․ ի՞նչ է հրահանգվել
Քաղաքականություն«Հրապարակ»
«Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստի համար ՀՀԿ– ում հրահանգվել է արտակարգ ռեժիմով բերման ենթարկել արտերկիր մեկնած պատգամավորներին, որոնք արդեն գնացել էին Ամանորը նշելու։ Արտահերթը խոստանում է բավականին հետաքրքիր լինել։ Օրակարգում «Պետտուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն է, որով առաջարկվում է վիճակախաղերի և ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը գործող բազային տուրքի 100.000-ապատիկից դարձնել 500.000-ապատիկ։ Այսինքն՝ նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել և 100 մլն–ից դարձնել 500 մլն դրամ։ Սա ոմանք գնահատում են որպես բյուջեն համալրելուն ուղղված քայլ, ոմանք էլ ոլորտի մոնոպոլացման վտանգ են տեսնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։