Բայդենը զգուշացրել է Ռուսաստանին Նավալնիի մահվան դեպքում հետևանքների մասին
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ եթե Ալեքսեյ Նավալնին մահանա բանտում, Ռուսաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ կվատանան: Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Նավալնիի մահը կլինի ևս մեկ վկայություն այն բանի, որ Ռուսաստանը շատ քիչ ցանկություն ունի կամ չի ցանկանում հարգել մարդու հիմնարար իրավունքները»,-ասել է Բայդենը:
Նրա կարծիքով, Նավալնիի մահը «ողբերգություն կլիներ», որը ոչինչ չէր բերի, բացի ամբողջ աշխարհի հետ հարաբերությունների վատթարացումից:
Հիշեցնենք, որ Նավալնին գտնվում է Վլադիմիրի մարզի թիվ 2 ուղղիչ գաղութում. Դատարանի որոշմամբ, բլոգերը մոտ երկուսուկես տարի կանցկացնի ճաղերի հետևում: Բացի այդ, դատարանը մերժել է Նավալնիի վճռի բողոքարկումը Հայրենական մեծ պատերազմի վետերան Իգնատ Արտյոմենկոյի դեմ զրպարտության գործով: