«Բրուտյան, ես քեզնից փող վերցրե՞լ եմ»․ ՊԵԿ նախագահը «թափ է տալիս» աշխատողներին
Բաց մի թողեք«Ժողովուրդ»
«Հոկտեմբերի 10-ին, երբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Վարդան Հարությունյանը, լրագրողների հետ իր առաջին «բլից հանդիպման» ժամանակ հայտարարեց, թե համակարգում ինքն է խաղի կանոններ սահմանելու այսուհետ։ «ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «աշխատանքային-դաստիարակչական» մի քանի խորհրդակցություն է նա անցկացրել համակարգում, որի ընթացքում կտրուկ հայտարարել է փող վերցնելու սովորույթը համակարգից հանելու անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, դիմելով ՊԵԿ առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին՝ ասել է. «Բրուտյան, ես քեզնից փող ուզե՞լ եմ»։ Հարցից շփոթված տեղակալը բացասական պատասխան է տվել, ապա ՊԵԿ նախագահը շարունակել է, թե ցանկացած աշխատակից, ով փող կվերցնի իր ստորադասից՝ պատճառաբանելով թե «վերևներից» են պահանջել, ստում է և խստագույնս կպատժվի։ «Ժողովուրդ»–ը տե՝ տեկացավ, որ ՊԵԿ Արաբկիրի բաժնի վերահսկող աշխատակիցներից 3 հոգի օրերս հեռացվել են, սակայն նրանց վերադասին ներքին անվտանգության պետը «ներել է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։