Գրիգորի Բաբայանը ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներին է ներկայացվել որպես գլխավոր մարզչի օգնական
Սպորտ«Տոբոլի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը Ավստրիայում մասնակցում է ԲԿՄԱ-ի ուսումնամարզական հավաքին։ Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։
Բաբայանն արդեն ներկայացվել է որպես թիմի գլխավոր մարզչի օգնական։ Գլխավոր մարզչի պարտականություններն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կատարում է Ալեքսեյ Բերեզուցկին։ Դեռևս հենց նա է բանակայիններին նախապատրաստելու նոր մրցաշրջանին։
Երեկ՝ հունիսի 15-ին, ԲԿՄԱ-ն հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչի պաշտոնանկության մասին։ ԲԿՄԱ-ն խորվաթ մասնագետի գլխավորությամբ 9 խաղ էր անցկացրել, որոնցից 4-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի և կրել է 4 պարտություն։
2020/2021 մրցաշրջանում ԲԿՄԱ-ն 50 միավոր վաստակեց ու ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը զբաղեցրեց՝ չկարողանալով ապահովել իր մասնակցությունը եվրագավաթներին։ Վերջին անգամ ԲԿՄԱ-ն եվրագավաթներին չէր մասնակցել հեռավոր 2001/2002 մրցաշրջանում։