Հայերեն

Այլևս չենք հանդուրժելու բիրդան աղաներին

Blog

Արա Ալոյանը գրում է․

Հայաստանը թանկ է ամեն ինչից, նույնիսկ մեր առողջությունից…
----------------------
Հայաստանի պետական արդյունավետ արտաքին քաղաքականության, դիվանագիտության բացակայության պայմաններում յուրաքանչյուր հայ, հատկապես՝ արտերկրում ապրող յուրօրինակ դեսպան է՝ անկախ դիվանագիտական կոչումից, աստիճանից: Մեր համահավաք ճակատագիրը մեզ դարձրել է վտարանդի, պանդուխտ, բայց մեր միտքն ու ճիգը դեռ ձգտում է միասնաբար փրկելու և զարգացնելու Մայր Հայրենիքը՝ Հայաստանի երրորդ հանրապետությունը…
Իհարկե, մենք այնքան երեխայամիտ ու մանկահավատ չենք, որ յան-ով տարբերվող բոլորին համարենք ազգային գաղափարախոսության, պետական մտածողության կրող, հատկապես երբ քիչ չեն եղել օրինակները, երբ հայը, պրոֆեսորը, որ նաև հայկական ազգանուն ունի արել կամ հայտարարել է այնպիսի բաներ, որոնք օրգանապես չեն տեղավորվում մեր ազգային տրամաբանության մեջ: Այո, պետք է ընդունենք նաև, որ մեզանում կան նաև այնպիսիք, որոնց ազգային գիտակցությունը վթարված է, արժեհամակարգը բաղկացած է շրջուն կենցաղավարությունից, հաճախ անգրագիտությունից: Նման հատկություններով են օժտված այն երևելի հայ գործիչները, որոնք Հայոց ցեղասպանությունը համարում են զավեշտալի իրադարձություն, իսկ ղարաբաղի մի քանի շրջաները Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց Ադրբեջանին հանձնելը՝ դիտարկում հայոց դիվանագիտության հնարավոր փայլուն հաղթանակ:
Արտերկրում ՀՀ դեսպանատների գոյությունը, ինչ խոսք, շատ կարևոր է ազգային պահպանման, հայաշատ սփյուռքի ուժերը համախմբելու, մեր հայրենակիցների ու քաղաքացիների իրավունքները տվյալ երկրում պաշտպանելու, երկկողմ բազմաբնագավառ հարաբերություններ կամրջելու, ամրապնդելու և զարգացնելու, Հայաստանը լավագույնս ներկայացնելու, բրենդավորելու, ներդրողներ գրավելու, Հայոց Դատը պաշտպանելու, հայոց մշակույթը, գիրը, տեսակը տարածելու և բազում այլ ազգանպաստ գործոնների տեսակետից: Բայց որքան կարողանում ենք տեղեկանալ մեր երկրի արտաքին դիվանագիտական կորպուսների աշխատանքի մասին, դրանք իրենց հարմարավետության, բարձրաշխարհիկ ու երանավետ կյանքի արանքում սակավադեպության սկզբունքով կազմակերպում են ինչ-ինչ թեմատիկ միջոցառումներ, մշակութային ոչ մեծ տրամաչափի արարողություններ, նախասիրական համերգներ և այլն: Որպես կանոն այդպես է և խոսքը ամենևին անձնավորված չէ: Չնայած անձերի մասով նկատեմ, որ ներհայաստանյան քաղաքականության, ներքին շրջանառության համար սպառված անհատներն են հաճախ գործողվում դիվանագիտական արտասահմանյան աշխատանքի: Եվ, պարզ է, չէ՞, որ կարևորը ոչ թե կենսափորձն է, գիտելիքնեն ու հմտություններն են, այլ գործող իշխանությանը հլու հնազանդ լինելը, յուրային ու հավատարիմ համարվելը, տարատեսակ գործարքների համար, հազա՜ր ներողություն, ժամանակավոր հարմարավետության դիմաց՝ ժամանակավոր գործիք ծառայելը…
Թվում է՝ իսկապես բացակայում է արտաքին քաղաքական հստակ օրակարգը, գործողությունների ռազմավարությունն ու հաշվետվության հստակ չափանիշները: Թեպետ, վստահ եմ, ինչ-որ հարցերում ինչ-որ մեկը ինչ-որ մեկի հաստատ հաշվետու է կամ, քրեական անձանց բառամթերքով ասած՝ ՛՛աչոտ՛՛ տալիս է: Մինչդեռ իրական հասցեատերը, որին պետք է հաշվետու լինել, պատասխան տալ՝ այս տաղանդավոր, բազմաչարչար ու հուսահատ հայ ժողովուրդն է, հայաստանցին է, որի հարկատվության հաշվին ծաղկում է գործող իշխանությունը մեր ու օտարի աչքի առջև՝ մեր ու օտարի աչքից հեռու:
Այլևս չենք ուզում խառնվել ներիշխանական առևտրին, որ այդպես էլ քաղաքակիրթ տուրևառություն չդարձավ, բայց այլևս չենք հանդուրժելու մեր չքավորության վրա գինարբուքներ կազմակերպողներին, բիրդան աղաներին, պարապախոս դիվանագետներին ու ապաշնորհ կառավարիչներին…Բայց մենք մեր սրված նյարդերով ու արյունահոսող, արտասվախառն օրերում հավասարապես տեսնելու ենք այլևս եվ մեր աչքի գերանը և դիմացինի աչքի փուշը, եթե իրատեսությունը նախընտրում ենք պայմանական կուրությունից: Որովհետև մեզ համար լույսը, լուսավոր տղերքը, լուսավոր ու վերածնված Հայաստանը թանկ է ամեն ինչից, նույնիսկ մեր առողջությունից…

 

Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»
Ամենադիտված