Մենք պետք է հաղթահարենք պարտվողի բարդույթը. գալիս ենք հայրենասիրություն սերմանելու համար, իսկ հայրենիքը հողն է և դուք եք. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
ՔաղաքականությունՔանի մենք գալիս ենք իշխանության՝ խոսում ենք ապագա անելիքների մասին, քանի այս իշխանությունը պատրաստվում է հեռանալ՝ խոսում է անցյալի մասին. սա է այսօրվա ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի Սևանում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Երկրի առաջ ծառացած են լրջագույն խնդիրներ, դրանք մենք երեք մասի ենք բաժանում՝ անվտանգություն, տնտեսական իրավիճակ և քաղաքական իրավիճակ. ընտրությունը շատ պարզ է, թե մենք ինչ ենք ուզում, մենք ընտրում ենք արժանապատիվ խաղաղությո՞ւնը, թե՞ ծնկաչոք կյանքը, ի՞նչ ենք մենք ընտրում՝ տնտեսական վերե՞լք, թե՞ ճգնաժամ, արտագաղթ, գործազրկություն, աղքատություն, ի՞նչ ենք մենք ընտրում՝ ներքին համերաշխությո՞ւն, թե՞ ատելություն, թշնամանք»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Նա նշեց, որ գալիս են հանրությանը համերաշխություն բերելու համար: «Մենք պետք է հաղթահարենք պարտվողի բարդույթը, այսօր իշխանությունն անում է ամեն ինչ թերահավատություն սերմանելու համար, մենք գալիս ենք հույս ու հավատ հաղորդելու համար, հայրենասիրություն սերմանելու համար, մենք սիրելու ուրիշ հայրենիք չունենք, իսկ հայրենիքը միայն հողը չէ, հողն է և դուք եք»:
Մանրամասները՝ տեսանյութում։